Հանդիպել են Սուրեն Պապիկյանը և ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը․ ինչ հարցեր են քննարկվել

Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։

Ինչպես հայտնել են ՊՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Նախարար Պապիկյանը կարևորել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին:

Leave a comment