https://arm.sputniknews.ru/20261128/davit-hambardzumjani-azatazrkumy-qaghaqakan-hetapndman-drsevvorum-e-ynddimadir-hamakhmbum-109872327.html
Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հետապնդման դրսևորում է. ընդդիմադիր համախմբում
Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հետապնդման դրսևորում է. ընդդիմադիր համախմբում
Sputnik Արմենիա
Համախումբը կոչ է անում ընտրությունների բոլոր մասիսցիներին չընկրկել ճնշումների առջև, մասնակցել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին և իրենց քվեի միջոցով տալ… 28.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-28T17:33+0400
2026-11-28T17:33+0400
2026-11-28T18:15+0400
դավիթ համբարձումյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/0e/68586656_0:28:1193:699_1920x0_80_0_0_f600dddbeeed26e440a119e92cff421f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ժողովրդից փորձում են խլել իր համայնքի ղեկավարին ազատ ընտրելու սահմանադրական իրավունքը: Այս մասին հայտարարություն է տարածել Ընդդիմադիր համախմբումը։Ընդգծվում է, որ ընտրություններից առաջ քաղաքական մրցակիցներին ձերբակալելն ու ազատազրկելը դարձել է գործող ոչ լեգիտիմ իշխանության վերարտադրման հիմնական գործիքը՝ իրավապահ մարմիններն ու դատական համակարգը նեղ կուսակցական շահերին և միահեծան իշխանության հաստատմանը ծառայեցնելու միջոցով։ «Դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հետապնդման բիրտ դրսևորում է և ուղղակի միջամտություն ընտրական գործընթացին։ Քաղաքական հետապնդումների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև»,–նշված է հաղորդագրության մեջ։Ընդգծվում է, որ նման գործելաոճը ոչ միայն քանդում է ժողովրդավարությունը, այլև հանգեցնում է անդառնալի մարդկային կորուստների, ինչպես տեղի ունեցավ ընդդիմադիր Արսեն Գևորգյանի դեպքում։Ընդդիմադիր համախումբը հրավիրում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը ժողովրդավարական ինստիտուտների հետևողական ապամոնտաժման և ընտրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա՝ ընդգծելով, որ միջազգային հանրության լռությունը շարունակաբար խրախուսում է նոր բռնաճնշումները։Համախումբը կոչ է անում ընտրությունների բոլոր մասիսցիներին չընկրկել ճնշումների առջև, մասնակցել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին և իրենց քվեի միջոցով տալ արժանի պատասխան իշխող ուժի ավտորիտար քայլերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/0e/68586656_131:0:1191:795_1920x0_80_0_0_2576c2b85164d7ed6bd7c62758164d23.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ համբարձումյան
17:33 28.11.2026 (Թարմացված է: 18:15 28.11.2026)
Բաժանորդագրվել
Համախումբը կոչ է անում ընտրությունների բոլոր մասիսցիներին չընկրկել ճնշումների առջև, մասնակցել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին և իրենց քվեի միջոցով տալ արժանի պատասխան իշխող ուժի ավտորիտար քայլերին։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Ժողովրդից փորձում են խլել իր համայնքի ղեկավարին ազատ ընտրելու սահմանադրական իրավունքը: Այս մասին հայտարարություն է տարածել Ընդդիմադիր համախմբումը։
Ընդգծվում է, որ ընտրություններից առաջ քաղաքական մրցակիցներին ձերբակալելն ու ազատազրկելը դարձել է գործող ոչ լեգիտիմ իշխանության վերարտադրման հիմնական գործիքը՝ իրավապահ մարմիններն ու դատական համակարգը նեղ կուսակցական շահերին և միահեծան իշխանության հաստատմանը ծառայեցնելու միջոցով։
«Դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հետապնդման բիրտ դրսևորում է և ուղղակի միջամտություն ընտրական գործընթացին։ Քաղաքական հետապնդումների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ նման գործելաոճը ոչ միայն քանդում է ժողովրդավարությունը, այլև հանգեցնում է անդառնալի մարդկային կորուստների, ինչպես տեղի ունեցավ ընդդիմադիր Արսեն Գևորգյանի դեպքում։
Ընդդիմադիր համախումբը հրավիրում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը ժողովրդավարական ինստիտուտների հետևողական ապամոնտաժման և ընտրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա՝ ընդգծելով, որ միջազգային հանրության լռությունը շարունակաբար խրախուսում է նոր բռնաճնշումները։
Համախումբը կոչ է անում ընտրությունների բոլոր մասիսցիներին չընկրկել ճնշումների առջև, մասնակցել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին և իրենց քվեի միջոցով տալ արժանի պատասխան իշխող ուժի ավտորիտար քայլերին։