Կարապետյանը՝ «բ», Ծառուկյանը՝ «ճ» կարգի լրտես. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը օտարերկրյա հատուկ ծառայության աշխատող է, իսկ խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մասին՝ ասել է. «Երեկ հրապարակված տեղեկություններից իմացանք, որ նույնն է, ըստ էության. եթե կալուգացի օլիգարխը «բ» կլասի լրտես է, իմացանք, որ Ծառուկյանն էլ «ճ» կլասի լրտես է»,- ասել … Read more

Պետք է ակնածանքով վերաբերվել Ռուսաստանին և նրա նախագահին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում որեւէ կտրուկ գործողություն չի անելու»: «ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ։ Կասկածում եմ, որ 2018 թվականից սկսած՝ Ռուսաստանի նախագահը ավելի շատ շփումներ է ունեցել այլ լիդերների հետ։ Մենք 200-ից ավելի հեռախոսազրույց ենք ունեցել: Մեր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ շատ ջերմ է», – Լոռիում քարոզարշավի … Read more

Թաքցրել է օտարերկրյա քաղաքացիության մասին տեղեկությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն … Read more

Ապրիլին կենսաթոշակի և նպաստի 20 % հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531,038 նպաստառու

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ապրիլ ամսվա տվյալներով՝ կենսաթոշակի և նպաստի 20 % հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531,038 կենսաթոշակառու և նպաստառու․ հետվճարի միջին չափը կազմել է 8,080 դրամ։ «Ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 445,8 մլրդ դրամի անկանխիկ գործարք, իսկ շահառուներին փոխանցվել է շուրջ 47,6 մլրդ դրամ հետվճար։ … Read more

Նարեկ Կարապետյանը հերքել է երկքաղաքացիություն ունենալու մասին լուրերը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հերքել է երկքաղաքացիություն ունենալու մասին լուրերը։ «Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն. Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի»,- գրել է նա՝ արձագանքելով ՔԿ հաղորդագրությանը։ Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ … Read more

Սամվել Կարապետյանի ФСБ-ական հետքն ու Ծառուկյանի քրեական անցյալը. The Insider

Հունիսի 7-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին The Insider պարբերականն ուշագրավ մանրամասներ է հրապարակել հայաստանյան ընդդիմադիր դաշտում Ռուսաստանի կողմից առաջադրվող թեկնածուների, նրանց ֆինանսական միջոցների և ռուսական հատուկ ծառայությունների հետ կապերի վերաբերյալ։ Ըստ հետաքննության՝ Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած սուր խոսակցության ժամանակ ՌԴ նախագահն ակնարկել է պրոռուսական ուժերին ընտրություններին թույլ տալու անհրաժեշտության … Read more

Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առաջ. Օվերչուկ

ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է: Այս մասին ռուսական «ՏԱՍՍ» գործակալությանն ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Տնտեսական և քաղաքական հարցերն այստեղ սերտորեն փոխկապակցված են։ Այս ամենն անդրադառնում է Հայաստանում ներկայումս ընթացող գործընթացների վրա։ Այնտեղ կան ուժեր, որոնք կողմ են Եվրասիական տնտեսական միության հետ կապերի պահպանմանը, և կան ուժեր, որոնք ձգտում … Read more

Մենք իրավունք չունենք Գյումրին մենակ թողնել իր խնդիրների հետ. «Առաջարկ Հայաստանին»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ «Գյումրիում մեր հայրենակիցների հետ շահագրգիռ, հետաքրքիր հանդիպումներից և բազմափուլ քննարկումներից հետո ծրագիրն ընդլայնվել և լրացվել է նոր առաջարկներով։ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի առանձնահատկությունն է, որ այն գրվում է տեղերում քննարկումների միջոցով՝ քաղաքացիների, ոլորտի շահառուների հետ։ Նոր առաջարկները կցված են ծրագրին՝ առաջարկների փաթեթի տեսքով՝ դառնալով … Read more

Հարավային Կովկասն այլևս չպետք է լինի պատերազմի և առճակատման տարածք․ Հաջիև

Հայաստանի հետ հակամարտությունն այժմ անցյալում է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «2024 թվականից պատերազմն ու հակամարտությունն արդեն ավարտվել են: Հարավային Կովկասն այլևս չպետք է լինի պատերազմի և առճակատման տարածք: Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նաև առաջ է քաշվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման … Read more

Մերկելը իրեն հարմար թեկնածու չի համարում Պուտինի հետ բանակցելու համար. Politico

«Politico» պարբերականի հաղորդմամբ՝ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը WDR հեռուստաալիքին տված հարցազրույցում քննադատել է Եվրամիությանը՝ Ուկրաինայում ընթացող պատերազմը դադարեցնելու համար իր դիվանագիտական պոտենցիալը բավարար չափով չօգտագործելու համար։  Մերկելն ընդգծել է, որ թեև Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելն ու զսպման մեխանիզմներ ստեղծելը միանգամայն ճիշտ քայլեր են, սակայն միայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ կապ պահպանելը բավարար … Read more