Սա Հայաստանի լինել-չլինելու ընտրությունն է․ Հայկ Մամիջանյան

«Կարող եմ ենթադրություն անել, որ ինքը գիտակցում է, որ իր շանսերը նվազում են, ընդդիմությունը որպես ամբողջություն ավելի շատ ձայներ է ստանում»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցող միջադեպերին։ «Փաշինյանը հեշտ չի գնալու, բոլոր հնարավորություններն օգտագործելու է՝ օրինական և անօրինական։ Սա սովորական ընտրություն … Read more

Ուզում են Ադրբեջանի ցեմենտը Հայաստան մտնի. Ծառուկյան

«Փաշինյանի՝ Արարատ ցեմենտի վերաբերյալ հայտարարությունն անակնկալ չէր»,- կրկին անդրադառնալով գործարանի թեմային՝ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Սա Ալիևի պահանջն է. ուզում են Ադրբեջանի ցեմենտը Հայաստան մտնի: Ալիևն ինչ պահանջ դնի, պետք է մեր վարչապետը կատարի»,- հավելեց նա: Հիշեցնենք՝ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «շուտով Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական»։

«Արարատցեմենտ»-ի գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կողմից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՀՀ Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը: Ուսումնասիրությամբ ձեռք բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի կապակցությամբ դատախազը 2026 թվականի մայիսի 5-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն … Read more

Արևմուտքի մեղադրանքները, թե ՌԴ-ն արշավ է սկսել Փաշինյանի դեմ, պարզապես ցինիզմ են․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանելով արևմտյան ԶԼՄ-ների հայտարարությունները, թե Մոսկվան արշավ է սկսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, կոչ է արել ուշադրություն դարձնել Փաշինյանի՝ սեփական քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքին: «Sputnik» ռադիոյին տված հարցազրույցում նա կոչ է արել ուշադրություն դարձնել «ՀՀ քաղաքացիներին, որոնց վրա Փաշինյանը գոռում էր. այն կնոջը, որը «պետք է շնորհակալ լինի», որ … Read more

Ֆոտոշոփ չի․ նրա հետ կապված այնքան տվյալներ ենք կարողացել հանել և տեսնել․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր ФСБ-ի տեղեկատվական կենտրոն նշված լինելու փաստաթղթին, ասել է․ «Դա ֆեյք չի, ֆոտոշոփ չի։ Մենք դեռ մայիսի 13-ին տարբեր տվյալների բազաներից հանել էինք Սամվել Կարապետյանի մասին տեղեկություններ և տեսել, որ, այո՛, անձնագրի հենց այդ հիշատակումը երևում է տարբեր տեղեր։ … Read more

Էդ խի՞ 25 տարի անցել է, նոր են հիշել. Ծառուկյանը՝ ցեմենտի գործարանի մասին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արձագանքել է իրեն պատկանող Արարատցեմենտ գործարանը պետականացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ «Այսօր էլ «Ցեմզավոտից» խոսեց, ես դրա մասին… ինձ դիմել էին, ասել էին՝ «այսպիսի» բան է ուզում անի։ Ես ասել եմ՝ կյանքում ես չեմ կարող իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ։ Օրինական կա, առել ենք, ամեն ինչն էլ իրա տեղում։ Էդ … Read more

Մի մարդ կա՝ մինչև տարեվերջ բոմժ է դառնալու․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում ասել է, որ վերջին օրերին Հայաստանում քաղաքական կյանքը լրտեսական ֆիլմ է հիշեցնում։ «Վերջին օրերին Հայաստանում քաղաքական կյանքը լրտեսական բլոկբաստեր է հիշեցնում։ Բլոկբաստերային կինոյի մեջ ենք ապրում։ Պարզվում է, որ «կալուգացի օլիգարխը» օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից է։ Որ ասում էի՝ ժողովո՛ւրդ, մի մարդ կա՝ մինչև տարեվերջ բոմժ է դառնալու, շատերը չափազանցություն … Read more

Ընտրակաշառք տալու դեպքով 4 անձի նկատմամբ կիրառվել է կալանք

«Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործով ձերբակալված 4 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը. տեղեկությունը Radar Armenia-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 4 անձի նկատմամբ որպես խափանման … Read more

Աշխարհում երկրորդ երկիրը կա՞, որտեղ այլ պետության քաղաքացին իրեն անվանում է “հաջորդ վարչապետ”

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Մոտ քառորդ դար ՌԴ քաղաքացին Հայաստանում զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ պետի, պաշտպանոության նախարարի, նախագահի խորհրդականի-Զինվորական գլխավոր տեսչի շատ պատասխանատու պաշտոնները, ներկայումս բնակվում է Մոսկվայում եւ ՌԴ պատկան մարմինների կողմից ՀՀ-ին չի արտահանձնվում, թեեւ մեղադրվում է մարտի մեկի գործով եւ գտնվում է … Read more

Ժողովրդին ահաբեկելու այս հրեշավոր գործընթացը հովանավորվում է Արևմուտքի մի շարք դերակատարների կողմից

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանության հիստերիկ պահվածքը, մրցակիցներին գործակալներ հռչակելը, կեղծ ահաբեկչական սցենարների բեմադրումն ու դրանք ընդդիմությանը վերագրելը մեկ նպատակ ունեն՝ արդարացնել ապօրինի ձերբակալություններն ու ուժի կիրառումը։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ սցենարային որոշակի զարգացումների դեպքում «ահաբեկչության սպառնալիքի» կեղծ ահազանգի ներքո սրանք կարող են ընդհանրապես չեղարկել ընտրությունները կամ դրանց արդյունքները։ Սեփական … Read more