Աշխարհում երկրորդ երկիրը կա՞, որտեղ այլ պետության քաղաքացին իրեն անվանում է “հաջորդ վարչապետ”

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

Մոտ քառորդ դար ՌԴ քաղաքացին Հայաստանում զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ պետի, պաշտպանոության նախարարի, նախագահի խորհրդականի-Զինվորական գլխավոր տեսչի շատ պատասխանատու պաշտոնները, ներկայումս բնակվում է Մոսկվայում եւ ՌԴ պատկան մարմինների կողմից ՀՀ-ին չի արտահանձնվում, թեեւ մեղադրվում է մարտի մեկի գործով եւ գտնվում է միջազգային հետախուզման մեջ։ Սա է, երեւի, ռազմավարական դաշնակցությունը։ Երբ Մոսկվան ապաստանում է քրեական հետախուզման մեջ գտնվող երեք գեներալի, մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի։ Աշխարհում երկրորդ երկիրը կա՞, որտեղ այլ պետության քաղաքացին կուսակցություն է հիմնադրում եւ իրեն անվանում “հաջորդ վարչապետ”։

Leave a comment