ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանում ժողովրդավարական կառավարման զարգացմանը

ԵՄ աջակցությամբ՝ Եվրոպայի խորհուրդը կազմակերպել էր ատելության խոսքի և սեքսիզմի դեմ պայքարին նվիրված կլոր սեղան-քննարկում, որի մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարելի է ամրապնդել ժողովրդավարական մասնակցությունը, պաշտպանել խոսքի ազատությունը և հակազդել հատկապես հանրային կյանքում կանանց թիրախավորող առցանց ոտնձգություններին, խտրականությանը և ահաբեկմանը։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանին՝ խթանելու ժողովրդավարական կառավարումը, մեդիայի ազատությունը, հավասարությունը և ընտրական գործընթացների … Read more

Որոշ ուժեր փորձում են խնդիրներ ստեղծել հայ արտադրողների համար ՌԴ-ում. Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ճեպազրույցի ընթացքում ասել է, որ հայաստանյան որոշ ուժեր փորձում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները ՌԴ-ում խնդիրների առջև կանգնեն։ «Մենք այդպիսի տեղեկատվություն պարբերաբար ստանում ենք, նաև զուգահեռ այդ խնդիրները լուծում ենք։ Օրինակ՝ «Վայլդբերիզի» կամ «Օզոնի» դեպքը ասեմ, որը մեծ հաշվով արդեն լուծված է։ Ունենք հարյուրավոր ընկերություններ, որոնց համար այդ հնարավորությունը … Read more

Առաջինը մենք ենք ասել, որ դա հնարավոր չէ համատեղել․ Արարատ Միրզոյան

«Առաջինը մենք ենք ասել, որ դա հնարավոր չէ համատեղել»,- այսպես արձագանքեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ լրագրողների հետ զրույցում է անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե «Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) անդամ, հնարավոր չի լինի պարել երկու հարսանիքի ժամանակ»։ «Երբ որ պահը գա, մենք որոշում կկայացնենք»,- հավելեց … Read more

Հայաստանի հետ մեզ հակադրելու փորձերը ձախողվելու են․ Վրաստանի վարչապետ

Մենք առավելագույնս սատարում ենք մեր բարեկամ երկիր Հայաստանին, հայ ժողովրդին։ Այս մասին «Իմեդի LIVE»-ի եթերում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ տպավորություն է թողնում իր վրա Բրյուսելի որոշակի ուժերի վերաբերմունքը Վրաստանի և Հայաստանի նկատմամբ։ «Ինչ վերաբերում է Հայաստանի հետ համեմատությանը, մեզ համար դա մի փոքր անհարմար թեմա է, քանի որ … Read more

Հայաստան-Թուրքիա հանձնաժողովները քննարկել են Ախուրյան և Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործումը

Ջրային կոմիտեից հայտնում են, որ տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը. այն առաջին անգամ էր Երևանում Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների սահմանային անցակետում, այնուհետև ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը։ Ողջույնի … Read more

Փորձեր են կատարվել խաթարելու Հանրային հեռուստաընկերության ալիքների բնականոն հեռարձակումը

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը գրել է. Հայտարարություն Վերջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբերհարձակման։ Հարձակման թիրախը Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումների հեռարձակումներին միջամտելն էր, որից հետո փորձեր են կատարվել խաթարելու նաև Հանրային հեռուստաընկերության ալիքների բնականոն հեռարձակումը։ Բարեբախտաբար, ձեռնարկված օպերատիվ և տեխնիկական միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել խափանումները, և … Read more

Հյուրացանկը՝ որպես ախտորոշում. ինչպես են մեծ միջոցառումները Հայաստանում արժեզրկվում դեռ չսկսված

Միջազգային գինու մրցույթը, խոշոր զբոսաշրջային ֆորումը, գաստրոնոմիական սամիթը, մշակութային պրեմիերան, ներդրումային իրադարձությունը առիթ չեն՝ հավաքելու նույն հնամաշ մարդկանց կազմը, որոնք տարիներով տեղափոխվում են մեկ բաժակից մյուսը, մեկ ֆոտոզոնայից մյուսը, մեկ ժապավենից մյուսը։ Խնդիրը այն չէ, որ այդ մարդիկ գոյություն ունեն։ Խնդիրն այն է, որ կազմակերպիչները չափազանց հաճախ շփոթում են ծանոթ դեմքերի ներկայությունը ներկայացուցչականության հետ, Instagram-ակտիվությունը՝ … Read more

ՀՀ քաղաքացիներին տրամադրվող ԵՄ վիզաների թիվը էականորեն աճել է. Արփինե Սարգսյան

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող ԵՄ վիզաների թիվը 2019 թվականից ի վեր  էականորեն աճել է: Այս մասին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման առաջին առաջընթացի զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի գլխավոր բանակցող, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարարն ընդգծեց, որ աճել է ոչ միայն վիզաների տրամադրման ընդհանուր թիվը, այլև բազմակի մուտքի … Read more

Ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար. Ռոբերտ Քոչարյան

«Ժողովո՛ւրդ ջան, ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար»,- Քասախում քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: «Սա մի բանաձև է, որը պետք է բոլոր հանդիպումների ժամանակ անընդհատ ասենք, մինչև ամրանա ժողովրդի մոտ՝ որպես հստակ կարծիք»,- հավելել է նա:

Հաճույք ե՞ք ստանում. Ռուբեն Ռուբինյանը հակադարձել է Ծառուկյանի հայտարարությանը

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հակադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։ «Հիմա էլ Ծառուկյան Գագիկն է հայտարարել, իբր 44-օրյա պատերազմում 10 հազարից ավել հաշմանդամ է եղել։ Իրականում եղել է 10 անգամ քիչ՝ մոտ 1000»,-ասել է նա՝ հավելելով․ հաճո՞ւյք են ստանում զոհերի, հաշմանդամություն ունեցողների թիվը մեծացնելով․ «Թե՞ կարդալ չգիտեք»։