Առաջինը մենք ենք ասել, որ դա հնարավոր չէ համատեղել․ Արարատ Միրզոյան

«Առաջինը մենք ենք ասել, որ դա հնարավոր չէ համատեղել»,- այսպես արձագանքեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ լրագրողների հետ զրույցում է անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե «Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության (ԵՄ) անդամ, հնարավոր չի լինի պարել երկու հարսանիքի ժամանակ»։

«Երբ որ պահը գա, մենք որոշում կկայացնենք»,- հավելեց Միրզոյանը։

Leave a comment