ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արձագանքել է իրեն պատկանող Արարատցեմենտ գործարանը պետականացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Այսօր էլ «Ցեմզավոտից» խոսեց, ես դրա մասին… ինձ դիմել էին, ասել էին՝ «այսպիսի» բան է ուզում անի։ Ես ասել եմ՝ կյանքում ես չեմ կարող իմ հայրենիքը փոխեմ ունեցվածքի հետ։ Օրինական կա, առել ենք, ամեն ինչն էլ իրա տեղում։ Էդ խի՞ 25 տարի անցել է, նոր են հիշել։ Ինչի՞ մասին է խոսքը։ Հարկերն էլ ենք տալի, ամեն ինչը տեղը տեղին»,- ասել է Ծառուկյանը։