Հարավային Կովկասն այլևս չպետք է լինի պատերազմի և առճակատման տարածք․ Հաջիև

Հայաստանի հետ հակամարտությունն այժմ անցյալում է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«2024 թվականից պատերազմն ու հակամարտությունն արդեն ավարտվել են: Հարավային Կովկասն այլևս չպետք է լինի պատերազմի և առճակատման տարածք: Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նաև առաջ է քաշվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման նախաձեռնություն, իսկ անցյալ տարի տեղի ունեցած Վաշինգթոնի գագաթնաժողովը ստեղծել է բարենպաստ պայմաններ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման համար»,- նշել է նա:

Leave a comment