ԱՄՆ պետքարտուղարի այցը եղել է ՀՀ կառավարության խնդրանքով, քարոզչական բնույթ էր կրում. Ռոբերտ Քոչարյան

«Ինձ  համար ակնհայտ է, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան եղել է Հայաստանի կառավարության խնդրանքով, ավելի շատ քարոզչական բնույթ էր կրում»,- լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին ընդամենը մեկ ժամով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցին։ Նա նշեց, որ այդ այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը շատ հանգիստ կարող էին … Read more

Արցախ վերադառնալու իրավունքն արցախահայության անբաժանելի իրավունքն է. Քոչարյան

«Արցախ վերադարձ խաղաղ ճանապարհով հնարավո՞ր է՝ միջազգային իրավունքներին համապատասխան»,- ասուլիսի ժամանակ արցախցի լրագրողը հարց ուղղեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Այո, Արցախ վերադառնալու իրավունքն արցախահայության անբաժանելի իրավունքն է, և ես սա չեմ համարում կոնֆլիկտածին, ինչպես կոնֆլիկտածին չէ Ցեղասպանության ճանաչման հարցին հետամուտ լինելը»,- ի պատասխան նշեց Քոչարյանը և շարունակեց․ «Վերադարձ հնարավոր է, այս … Read more

Մեր ժողովրդի համար բացել ենք նոր ճանապարհներ, ինչը դուր չի գալիս որոշ գործընկերների. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ժողովրդի համար բացել են նոր ճանապարհներ, նոր տարբերակներ․ «Եվ սա դուր չի գալիս մեր որոշ գործընկերների։ Մանավանդ այն տրամաբանության մեջ, երբ ընդհուպ Բելառուսի նախագահը հրապարակային հայտարարում է, թե՝ հայերն ում են պետք։ Ու ինձ ասում են՝ արժանապատիվ․․․», – շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ հարցադրում անելով, թե արդյոք այս հայտարարությանը որևէ … Read more

Ո՞ւմ են աջակցում այդ «ահարկու տիրադաները». Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Վերջին օրերին որոշակի շրջանակներ և առանձին անձինք կասկածի տակ են դնում «Խրոնիկա Կավկազա» ու «Ինսայդեր» կայքերի տարածած տեղեկությունները և խորհուրդ տալիս չհավատալ դրանց։ Խոսքը Ռուսաստանի կողմից Հայաստանի ընդդիմությանը ցուցաբերվող ֆինանսական, քաղտեխնոլոգիական և քարոզչական, մեղմ ասած, աջակցությունը «հաստատող նյութերի» մասին է։ Բայց … Read more

Վարորդական իրավունքից զրկված անձանց հնարավորություն կրտրվի վերականգնելու այն. օրինագիծ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կառավարության նիստում ներկայացրել է օրինագիծ, որով առաջարկվում է. Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ վերականգնել այդ իրավունքն առանց քննություն հանձնելու՝ վճարելով 50 հազար դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։ Եթե այդ միավորները (բալերը) չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական՝ 9 միավոր։ Վարելու իրավունքից երկրորդ անգամ զրկվելու … Read more

15.000-ական դրամ գումար՝ «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցելու համար ստացել են 15.000 ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ Ն.Թ.-ն տեղեկացված լինելով 2026 թվականի ապրիլի ընթացքում Երևան քաղաքի «Ազատություն» հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախաձեռնած հավաքի … Read more

300 հազար ադրբեջանցու վերադարձի թեման անվերադարձ փակել ենք․ վարչպետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքում քարոզարշավի ժամանակ անդրադարձել է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությանը։ «Մեզ վախեցնելու թեմաներից մեկը 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեման է։ Էլի միլիոններ են ծախսում, միլիոննե՛ր. երեկ քարոզարշավից հետո տուն եմ գնացել, ժամը քանիսն էր, մտել եմ տուն, ասացի՝ մի հատ թեյ խմեմ, միացրել եմ Յութուբը, որ մի բան նայեմ։ Տեսնեմ՝ ինչ-որ … Read more

Փաշինյանը կիսում է Բրյուսելի մոտեցումները, նույնացվում բրյուսելյան բյուրոկրատիայի հետ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, կիսում է Բրյուսելի այն մոտեցումները, որոնք, նրա խոսքով, ուղղված են քաղաքացիների կյանքի վատթարացմանը, եթե իրեն նույնացնում է Եվրամիության և բրյուսելյան բյուրոկրատիայի հետ։ «Հիշո՞ւմ եք, որ բրյուսելյան բյուրոկրատիայի հիմնական, ինչպես հիմա հասկանում ենք, գործնական նպատակը այն է, որ իրենց երկրների ու միության … Read more

Բաքվի ու Մոսկվայի երկար տարիների պահանջը չի կատարվելու, արտատարածքային միջանցք չի լինելու. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է. Այսօր ևս մեկ անգամ արձանագրվեց․ Բաքվի ու Մոսկվայի երկար տարիների պահանջը չի կատարվելու, արտատարածքային միջանցք չի լինելու։ Օգոստոսի 8-ին դա ստորագրվեց Իլհամ Ալիևի հետ՝ Դոնալդ Թրամփի վկայությամբ, իսկ այսօր՝ Մարկո Րուբիոյի հետ։ Հայաստանն ու ԱՄՆ–ն այսօր ստորագրել են հետևյալ տեքստը․ «Կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար … Read more

Որտեղի՞ց է ֆինանսավորվում Հայկ Մարությանի քարոզարշավը. «Хроника Кавказа»

«Хроника Кавказа» պորտալի տրամադրության տակ են հայտնվել նոր փաստաթղթեր, որոնք պարունակում են Հայկ Մարությանի ընթացիկ նախընտրական քարոզարշավի մանրամասն վերլուծությունը, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումներ, տեսողական քարոզչության գնահատականներ և ուշագրավ տեղեկություններ քաղաքական գործչի հնարավոր ֆինանսավորման աղբյուրների մասին։ Համաձայն խմբագրությանը փոխանցված փաստաթղթերի՝ Մարությանի քարոզարշավի հիմնական քաղաքական ու ֆինանսական հովանավորը ռուսաստանաբնակ խոշոր գործարար Արթուր Սողոմոնյանն է, որը, դատելով զեկույցների ձեռագրից, … Read more