«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ–ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը գրել է.
Այսօր ևս մեկ անգամ արձանագրվեց․ Բաքվի ու Մոսկվայի երկար տարիների պահանջը չի կատարվելու, արտատարածքային միջանցք չի լինելու։
Օգոստոսի 8-ին դա ստորագրվեց Իլհամ Ալիևի հետ՝ Դոնալդ Թրամփի վկայությամբ, իսկ այսօր՝ Մարկո Րուբիոյի հետ։
Հայաստանն ու ԱՄՆ–ն այսօր ստորագրել են հետևյալ տեքստը․ «Կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ»։
Վերջ, թեման փակ է։ Շնորհակալություն ուշադրության համար։