Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ժողովրդի համար բացել են նոր ճանապարհներ, նոր տարբերակներ․
«Եվ սա դուր չի գալիս մեր որոշ գործընկերների։ Մանավանդ այն տրամաբանության մեջ, երբ ընդհուպ Բելառուսի նախագահը հրապարակային հայտարարում է, թե՝ հայերն ում են պետք։ Ու ինձ ասում են՝ արժանապատիվ․․․», – շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ հարցադրում անելով, թե արդյոք այս հայտարարությանը որևէ կերպ արձագանքե՞լ են։
«Չեն արձագանքել, որովհետև իրենք էլ են համարում, որ հայերը ոչ մեկին պետք չեն։ Իրենց լռությունը համաձայնության նշան է», – ասել է վարչապետը։