Վարորդական իրավունքից զրկված անձանց հնարավորություն կրտրվի վերականգնելու այն. օրինագիծ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կառավարության նիստում ներկայացրել է օրինագիծ, որով առաջարկվում է.

  • Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ վերականգնել այդ իրավունքն առանց քննություն հանձնելու՝ վճարելով 50 հազար դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։
  • Եթե այդ միավորները (բալերը) չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական՝ 9 միավոր։
  • Վարելու իրավունքից երկրորդ անգամ զրկվելու դեպքում վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն առանց քննություն հանձնելու:

Նշենք, որ առաջարկը վերաբերում է միայն վարչական կարգով՝ ոստիկանության որոշմամբ իրավունքից զրկվելու դեպքերին, և չեն վերաբերվի ՀՀ դատարանների ու օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից կիրառված զրկումներին, անձին անգործունակ ճանաչելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռին։

Leave a comment