Շարմազանով․ Փաշինյանն Ալմաթիի հռչակագրից նենց էր խոսում, կարծես, «նոր ավետարան» հայտնաբերած լիներ

«Նայեցի Փաշինյանի ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Ալմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես «նոր ավետարան», Ամերիկա հայտնաբերած լիներ։ Թե բա՝ Ալմաթիի հռչակագիրը մոռացության էր մատնված տասնամյակներ շարունակ ու 2022-ի հոկտեմբերի 6-ին փաստորեն վերագտան»,- նշել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այսօր Թուրքմենստանում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելութին։

Շարմազանովը շարունակել է. «Մեռանք նշելով, որ ՀՀ-ն Ալմաթիի հռչակագիրն ընդունել է կարելի ասել վերապահումով ու իր մեկնաբանուլթյուններով։

Հազար ենք ասել,որ Ալմաթիի հռչակագրի ընդունման պահին՝ 1991-ի դեկտեմբերի 21-ի դրությամբ, Արցախն արդեն հռչակել էր իր անկախությունը/1991-ի սեպտեմբերի 2/ և իրականացրել անկախության հանրաքվե/1991-ի դեկտեմբերի 10/:

Բայց միայն սա չէր խնդրահարույց նրա ելույթում։

Երբ Փաշինյանը խոսում էր Ալմաթիի հռչակագրի դարակազմիկ սկզբունքներից և մատնանշում ԱՊՀ պետությունների սահմանների անխախտելիության մասին, չէ՞ր մտաբերում, որ առնվազն այդ սեղանի շուրջ կա պետության ղեկավար, ում համար ազգերի ինքնորոշման իրավունքն է կիրառելի նվազագույնը Ղրիմի ու Դոնբասի պահով, այլ ոչ Ալմաթիի հռչակագիրը։

Իսկ տասնամյակներ շարունակ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բանակցային սկզբունքներից է եղել ինքնորոշման իրավունքը։

Ու փոխարեն օգտվեր ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառելիությունից, հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքից ու ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս»։

Panorama.am

Leave a comment