«Ինձ համար ակնհայտ է, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան եղել է Հայաստանի կառավարության խնդրանքով, ավելի շատ քարոզչական բնույթ էր կրում»,- լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին ընդամենը մեկ ժամով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցին։
Նա նշեց, որ այդ այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը շատ հանգիստ կարող էին ստորագրել այլ միջավայրում, ոչ թե օդանավակայանում, ավելի բովանդակային ու մեծ կշիռ հաղորդել այդ փաստաթղթերին։
Ռ.Քոչարյանը նշեց, որ իր համար անհասկանալի է ԵՄ, ԱՄՆ Էնտուզիազմը, որով փոձում են աջակցել Փաշինյանին։
«Նախկինում ունեցել ենք արդյունավետ համագործակցություն, չեմ հասկանում, թե ինչու են այս աստիճանի ներխուժում ներքաղաքական տարածք։ Սա լավ բանի մասին չի խոսում։ Ենթադրում եմ՝ ավելի շատ Ռուսաստանին, Իրանին ցավացնելու քայլեր են ձեռնարկում։ Մենք գործիք ենք դառնում նաև այս պրոցեսի համար, ընդհանրապես Հայաստանից շահերից չի բխում»,- ասաց Ռ.Քոչարյանը։