Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակի տեսություն

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (27.05.-01.06.2026թ.)

 

Երևան քաղաքում՝

Մայիսի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 31-ին և հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 28-ի երեկոյան, 29-30-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

 

Հանրապետության տարածքում`

Մայիսի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 31-ին, հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 28-ի և հունիսի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 29-30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 21-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 27-ի ցերեկը, 28-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ի կնվազի 8-10 աստիճանով։

 

Երևան քաղաքի մայիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        33.0°C (2007թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա               6.4°C (1956թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       19.3°C

Leave a comment