Կառավարության հիմնական անելիքը նոր որակի պետության ձևավորումն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո կառավարության մեկնարկին շնորհավորել է ընտրությունների առիթով և ընդգծել է, որ իրենց հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու իրենց առաքելության շարունակությունն է և պետության վերելքը։ «Իհարկե, մենք արդեն կսկսենք կառավարության նախագծի մշակումները, որը նոր կառավարության ձևավորումից հետո պիտի հաստատվի ԱԺ-ում, նաև այս ընթացքում կփորձենք ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ կառավարության և ապագա … Read more

Իրաքի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ Ալ-Զաիդին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով։ Իր ուղերձում վարչապետ Ալ-Զաիդին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետ, որը կնպաստի երկու կողմերի առաջընթացին և բարգավաճմանը: Իրաքի վարչապետն ընդգծել է մարտահրավերներին համատեղ դիմակայելու և տնտեսական ու զարգացման ոլորտներում համագործակցությունը բարելավելու … Read more

Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak

Թուրքական Yeni Şafak պարբերականի հաղորդմամբ՝ Ալիջան և Աքյաքա սահմանային անցակետերի առաջիկա բացումը նպատակ ունի արագացնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի։ Պարբերականը գրում է, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում վերընտրված Նիկոլ Փաշինյանն ակտիվացրել է Անկարայի հետ երկխոսությունը, ինչից հետո կողմերի միջև դիվանագիտական շփումները … Read more

«Ուժեղ Հայաստան»-ը մանդատները վերցնելու հարցով դեռ որոշում չունի. Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը անդրադարձել է ընդդիմադիր ուժերի կողմից մանդատները վերցնել-չվերցնելու հարցին։ «Մանդատ վերցնել–չվերցնելու հարցով «Ուժեղ Հայաստան»-ը քաղաքական որոշում դեռ չունի, կոնսուլտացիաներ են իրականացվում»,-ասել է Մելոյանը և հավելել, որ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը այս հարցերը որոշակի փոփոխության է ենթարկվել։ «Այո՛, ըստ էության կարելի է տարամեկնաբանել։ Եթե հիմա մենք մանդատ չենք վերցնում, ըստ էության, … Read more

ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը

Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունն իրազեկում ենք։ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Ընտրական օրենսգրք) 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ լիազոր մարմինը՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը քվեարկության նախորդ օրը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված միայն քաղաքացիական ընտրողների ընդհանուր թիվը։ Սակայն, … Read more

«Ապրելու երկիր»-ը ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ. հայտարարություն

2026թ․ հունիսի 7-ի Ազգային Ժողովի ընտրություններն անցել են «Ընտրական օրենսգրքի» բազմաթիվ խախտումներով և չեն արտացոլում ժողովրդի կամարտահայտումը։ Այս մասին ասված է «Ապրելու երկիր» կուսակցության տարածած հայտարարության մեջ: «• Քարոզարշավի ամբողջ ընթացքում և դրան նախորդող ամիսներին իշխանության ներկայացուցիչներն իրականացրել են ընտրողների նկատմամբ ճնշումներ՝ աշխատանքից ազատելու, ձերբակալելու և այլ սպառնալիքների տեսքով, հատկապես այն անձանց նկատմամբ, ովքեր կամ … Read more

«Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան

«Մեր քաղաքական ուժից մոտավորապես 700 մարդ է կալանավորվել ու ձերբակալվել, այդ թվում նաև տարեց կանայք, որոնք ընդամենը եկել ու գրանցվել էին որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ։ Առավոտյան մտնում էին մարդանց տներ, բերման էին ենթարկում»,-ընթացող ասուլիսում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ ներկայացնելով իրենց կողմնակիցների, աջակիցների նկատմամաբ իրականացրած հետապնդումները։ … Read more

Իրականում ԵՄ-ում Հայաստանին չեն սպասում․ Զախարովա

Եվրոմիությունն իրականում պատրաստ չէ Հայաստանին անդամակցություն տրամադրել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք արձանագրում ենք, որ Հայաստանի իշխանություններն արագացված տեմպերով շարժվել են դեպի Եվրոպական միություն՝ խոսքերով, հայտարարություններով և որոշ գործողություններով, ամեն կերպ դա ցուցադրելով։ Արդյոք նրանց սպասում են այնտեղ։ Ինչքա՞ն կարելի է այս հռետորական հարցը տալ։ Իմ կարծիքով՝ … Read more

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

Երեկ առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության մեղադրյալի կարգավիճակ ստացած Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում, հերքել իրեն առնչվող նոր մեղադրանքը, այն որակել անհիմն: «Ազատության» հետ զրույցում նրա փաստաբանը փոխանցել է՝ նոր քրեական գործը հարուցվել է 7 տարի առաջ՝ 2019 թվականին, և իր բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնած Ծառուկյանն այդ մասին երեկ է տեղեկացել: Փաստաբանն ասել է … Read more

Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է․ «Եռագլխի նախաձեռնած վերահաշվարկների և ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9% ։ Սա դեռ վերջնական պատկերը չէ։ Տենդենցը հստակ է՝ այս ամենի արդյունքում ամենաշատը ավելանում են ՔՊ-ի ձայները և տոկոսները»։