Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է․

«Եռագլխի նախաձեռնած վերահաշվարկների և ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9% ։ Սա դեռ վերջնական պատկերը չէ։ Տենդենցը հստակ է՝ այս ամենի արդյունքում ամենաշատը ավելանում են ՔՊ-ի ձայները և տոկոսները»։

Leave a comment