«Ուժեղ Հայաստան»-ը մանդատները վերցնելու հարցով դեռ որոշում չունի. Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը անդրադարձել է ընդդիմադիր ուժերի կողմից մանդատները վերցնել-չվերցնելու հարցին։

«Մանդատ վերցնել–չվերցնելու հարցով «Ուժեղ Հայաստան»-ը քաղաքական որոշում դեռ չունի, կոնսուլտացիաներ են իրականացվում»,-ասել է Մելոյանը և հավելել, որ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը այս հարցերը որոշակի փոփոխության է ենթարկվել։

«Այո՛, ըստ էության կարելի է տարամեկնաբանել։ Եթե հիմա մենք մանդատ չենք վերցնում, ըստ էության, այլ քաղաքական ուժերի կտրվի մանդատները, որովհետև Սահմանադրության համաձայն` ԱԺ-ն առնվազն 101 պատգամավորից պետք է բաղկացած լինեն»,-շեշտել է նա։

Leave a comment