Սահմանադրության տեքստը հրապարակել կամ չհրապարակելը միանձնյա որոշում չէ. Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ճեպազրույցում ասել է, որ երեկ քննարկվել է Սահմանադրության տեքստը հրապարակելու հարցը։ «Առաջիկայում ամբողջացնելուց հետո, որովհետև սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքներին։ Մեզ մեկ կամ երկու շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, ևս մեկ կամ երկու քննարկում կունենանք և կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել, թե ոչ», – շեշտել է … Read more

Ի տարբերություն Արցախի, Սյունիքը «չզոմբիացավ». Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Սպասում էի, որ ուրիշները կասեն, բայց նման տեսակետի դեռ չեմ հանդիպել, ուստի գրում եմ․ այս ընտրությունների ամենալուրջ հաջողությունը այն է, որ, ի տարբերություն Արցախի, Սյունիքը «չզոմբիացավ»։ Կեցցե՜ Սյունիքի էլիտան։ Խոնարհումս ձեզ, տիկնայք և պարոնայք։ Դուք հայրենիքի քաղաքական-քաղաքակրթական ամբողջականությունը պահեցիք»։

Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է․ «Արագածոտնի մարզի 12 ընտրատեղամասերում Եռագլխի նախաձեռնությամբ իրականացվել է վերահաշվարկ, ինչի արդյունքում 4 քվե ավելացել է «ՔՊ»-ին և մեկական քվե՝ Ռեֆորմիստներին ու Հայաստանի Շնորհապետական կուսակցությանը։ Եռագլխի քվեները չեն փոխվել»։

ԵՄ խորհուրդը նշանակել է Հայաստանում նոր առաքելության ղեկավարին

ԵՄ խորհուրդը Կոսմին Ջորջ Դինեսկուին նշանակել է Հայաստանում ԵՄ նորաստեղծ Գործընկերության առաքելության (EUPM Armenia) ղեկավար, որի մեկամյա մանդատը կմեկնարկի 2026 թվականի հունիսի 11-ից։ Առաքելությունը ստեղծվել է հայկական կողմի խնդրանքով՝ 2026 թվականի ապրիլի 26-ին՝ նախնական երկու տարի ժամկետով, և նպատակ ունի բարձրացնել երկրի դիմակայունությունն ու ճգնաժամային կառավարման կարողությունները։ Այն ռազմավարական և օպերատիվ խորհրդատվության միջոցով կաջակցի Հայաստանին … Read more

Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ընդդիմադիր ճամբարից հնչող հայտարարություններին։ «Դե, հիմնական թեզն այն է, որ մանդատները մի՛ վերցրեք։ Ես ձեզ խնդրում եմ՝ մի՛ նեղեք այդ մարդկանց, իրենք չեն կարող դա անել, մի՛ պահանջեք մի բան, որն իրենք չեն կարող անել», – ասել է ԱԺ նախագահը և հավելել, որ դա տեխնիկապես անհնար է. նրանք չեն … Read more

Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում գրել է, որ լավագույն լուծումը իրենց երկրի մոտ տեղակայված զորքերի դուրսբերումն է։ «Մեր տարածքի մոտ տեղակայված օտարերկրյա զորքերը մշտապես վտանգի տակ են իրենց սեփական սխալների, վթարների կամ հնարավոր խաչաձև կրակոցների պատճառով: Այս ռիսկը նվազեցնելու լավագույն լուծումը նրանց դուրսբերումն է: Մենք նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք … Read more

Եվրասիական կառույցները Հայաստանին բերում են իրական օգուտներ, ոչ թե «դատարկ խոստումներ». Զախարովա

Հայ հասարակության մեջ պահպանվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման և եվրասիական ինտեգրացիոն միավորումներին երկրի հետագա մասնակցության պահանջը, քանի որ դրանք տալիս են կոնկրետ արդյունքներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ եվրասիական կառույցների շրջանակներում համագործակցությունը Հայաստանին տալիս է իրական և շոշափելի առավելություններ՝ ի տարբերություն «դատարկ խոստումների»։ «Հայ հասարակության մեջ կա … Read more

Պետք է արագացվի Հայաստանի և ԱՄՆ-ի TRIPP համաձայնագրի վավերացման գործընթացը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին իր բացակայության ընթացքում գործադիրի աշխատանքները պատշաճ իրականացնելու, ինչպես նաև խորհրդարանական ընտրությունների կազմակերպման աշխատանքներում ներգրավված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող ընթացքն ապահովելու համար։ Անդրադառնալով ընտրությունների արդյունքները կեղծելու և կեղծիքների մեխանիզմներ օգտագործելու դեպքերին՝ երկրի ղեկավարը շնորհակալություն է … Read more

Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ` քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը). Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր դատախազությունից։ Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել երկիրը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն … Read more

Ընդդիմությունը ապագաղափարական է. Աթանեսյան Ընդդիմությունը ապագաղափարական է. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Մարդուն հնարավոր է խաբեությամբ, խոստումով, ընտրակաշառքով ուղղորդել, որ քվեարկի։ Բայց դրանով նա իր պարտքը համարում է կատարված և փողոց դուրս չի գա։ Փողոցում պայքարում են գաղափարի նվիրյալները։ Ընդդիմության քվեները գաղափարական հիմք չունեն, քանի որ ընդդիմությունը ապագաղափարական է»։