Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում գրել է, որ լավագույն լուծումը իրենց երկրի մոտ տեղակայված զորքերի դուրսբերումն է։
«Մեր տարածքի մոտ տեղակայված օտարերկրյա զորքերը մշտապես վտանգի տակ են իրենց սեփական սխալների, վթարների կամ հնարավոր խաչաձև կրակոցների պատճառով:
Այս ռիսկը նվազեցնելու լավագույն լուծումը նրանց դուրսբերումն է: Մենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով»։