Պորտուգալական «Բենֆիկան» հայտնել է Մոուրինյուի հեռանալու և Մարկո Սիլվայի նշանակման մասին

Պորտուգալական «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբը հայտնել է պորտուգալացի մասնագետներ Ժոզե Մոուրինյուի հեռանալու և Մարկո Սիլվայի նշանակման մասին։

««Ռեալ Մադրիդ» ակումբը պաշտոնապես հաստատել է Ժոզե Մոուրինյոյին 15 միլիոն եվրոյով տեղափոխելու մտադրությունը, և մարզիչը տվել է իր համաձայնությունը։ Շնորհակալություն, Ժոզե Մոուրինյու»,- հայտնել է ակումբը։

Մեկ այլ հայտարարությամբ  «Բենֆիկան» հաստատել է Մարկո Սիլվայի հետ երկմրցաշրջանային աշխատանքային պայմանագիր կնքելը, որը կարող է երկարաձգվել մինչև 2028/29 թվականը։

Leave a comment