Գյումրիում պետք է հնարավորինս արագ անցկացվեն արտահերթ ընտրություններ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Գյումրու թաղամասերի և բակերի մասին։ «Ես, անկեղծ ասեմ, այն, ինչ տեսա Գյումրու թաղամասերում, ինձ համար անսպասելի էր և նաև, ինչ-որ տեղ, շոկային ազդեցություն։ Ես չէի կարող պատկերացնել, որ այն երկրում, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես՝ Հիսունութ թաղամասում, կարող են լինել այդպիսի վիճակում գտնվող բակեր, փողոցներ, որոնք խայտառակ տեսարաններ են», – … Read more

«Հայաստան» դաշինքը մանդատները վերցնել-չվերցնելու հարցով խորհրդակցություններ կանցկացնի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը դեռ վերջնական որոշում չունի՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցում և խորհրակցություններ կանցկացնի ընդդիմադիր գործընկերների հետ։ Անդրադառնալով մանդատները վերցնելու հարցին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Սաղաթելյանը նշել է, որ պատասխանը պարզ կլինի մի քանի հարցի պատասխաններն ունենալուց հետո. «Նաև այդ հարցով համապատասխան խորհրդակցություններ կանցկացնենք ընդդիմադիր գործընկեր ուժերի … Read more

Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Կայա Կալասը հայտարարել է, որ Հայաստանի ժողովուրդը, չնայած ռուսական ուժեղ ճնշումներին, ընտրություն է կատարել հօգուտ եվրոպական ապագայի։ Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած ընտրություններին՝ Կալասը դրական է գնահատել քաղաքացիների մասնակցության բարձր մակարդակը։ Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունը պատրաստ է հնարավորինս աջակցել Հայաստանին իր հետագա ուղու վրա։

Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է, թե ինչո՞ւ ՌԴ-ում չեն շտապում շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ՔՊ հաղթանակի առնչությամբ։ Նա մատնանշել է քվեարկության ժամանակ բազմաթիվ խախտումների մասին հաղորդումները։ «Այնտեղ շատ նման, անհասկանալի պահեր կային: Մենք տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ տեղի ունեցած խախտումների վերաբերյալ»,— նկատել է նա՝ բացատրելով, թե ինչու Կրեմլը չի շտապի … Read more

«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունները պատմական քննություն էին Հայաստանի Հանրապետության ապագայի, նրա քաղաքակրթական ընտրության և պետական ինքնիշխանության համար։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ճանաչում է ընտրությունների նախնական արդյունքները և շնորհավորում Հայաստանի ժողովրդին՝ կատարած ընտրության համար։Մենք չենք ստացել այն արդյունքը, որի համար պայքարել ենք, սակայն ժողովրդավարության … Read more

«Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ «Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը դիմելու է ՍԴ՝ բողոքարկելու ընտրությունների արդյունքները. հայտնել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը։ «Հասկանալով՝ ովքեր են նստած ՍԴ-ում, հասկանալով նրանց կաշկանդվածությունն ու իշխանության կցորդ լինելու հանգամանքը՝ այս ամենով հանդերձ, ծանրակշիռ փաստերով մտնելու ենք ՍԴ ընտրությունների արդյունքները հրապարակելուց, վերջնահաշվարկն ավարտելուց հետո։ Թե ինչ հիմնավորումներով, ինչ իրավական … Read more

ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11։00-ին։ Թվով 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։ Թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից։ Ստացվել է … Read more

Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ

Եվրամիությունը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ և բարձր գնահատել քաղաքացիական ակտիվ մասնակցությունը։ ԵՄ անունից արված հայտարարության մեջ նշվում է, որ քվեարկությունն ի ցույց է դնում Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը և Եվրոպայի հետ սերտ կապերին։ Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացության՝ չնայած բևեռացված քարոզարշավին, ընտրությունները կազմակերպվել են ներառական և հստակ քաղաքական այլընտրանքներ են առաջարկել։ … Read more

Կարևոր հարցերի ընդունման համար այդ մի քանի պակասող ձայնը ՔՊ-ն կճարի․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը թելեգրամյան իր էջում գրել է․ «Կարևոր հարցերի ընդունման համար այդ մի քանի պակասող ձայնը ՔՊ-ն կճարի, չկասկածեք։ Կլինի դա անկլավների հարցը, թե այսպես կոչված խաղաղության համաձայնագրի վավերացումը։ Գործընթացները շատ արագ են ընթանալու՝ մինչև այս տարվա վերջ։ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ժողովուրդ ջան, ինձ ընտրեք, որ Կաթողիկոսին հանեմ, ինձ ընտրեք, որ Սահմանադրության … Read more

Հայ և թուրք գործարարները կհանդիպեն, այս անգամ՝ ՀՀ-ում. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ հունիսի 2-ին Կարսում տեղի է ունեցել լուրջ հանդիպում Հայաստանի և Թուրքիայի գործարարների միջև։ «Այն կազմակերպված էր երկու կողմերի ԱԳ նախարարությունների և առևտրապալատների մասնակցությամբ։ Այս հանդիպումը տարբերվում էր նախորդ հանդիպումներից, քանի որ օրակարգը հագեցած էր, և Թուրքիայի երեք նահանգների գործարար շրջանակների կողմից մեծ հետաքրքրություն կար», – ասել է նա։ … Read more