Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak

Թուրքական Yeni Şafak պարբերականի հաղորդմամբ՝ Ալիջան և Աքյաքա սահմանային անցակետերի առաջիկա բացումը նպատակ ունի արագացնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի։

Պարբերականը գրում է, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում վերընտրված Նիկոլ Փաշինյանն ակտիվացրել է Անկարայի հետ երկխոսությունը, ինչից հետո կողմերի միջև դիվանագիտական շփումները նոր թափ են ստացել։

Նախատեսվում է այս ամռանն առաջինը կգործարկի Իգդիրի շրջանում գտնվող Ալիջանի անցակետը, որի հայկական կողմի պատրաստություններն արդեն ավարտված են, իսկ թուրքական կողմում աշխատանքները մոտենում են ավարտին։

Ինչպես նշում է Yeni Şafak-ը, առևտուրը, որը ներկայումս գնահատվում է 300-350 միլիոն դոլար, կենտրոնացած է պատրաստի հագուստի, քիմիական արտադրանքի, սննդամթերքի և չմշակված թանկարժեք մետաղների վրա։

Սահմանների բացումը թույլ կտա նաև շրջանցել երրորդ երկրները, մասնավորապես՝ Վրաստանը։

Ուղղակի առևտրի մեկնարկը, կանխատեսվում է, կնվազեցնի լոգիստիկ ծախսերը, կարագացնի արտադրանքի շուկա մուտք գործելու ժամանակը և արագ կբարձրացնի երկկողմ առևտրի ծավալը մինչև 1 միլիարդ դոլար։

Leave a comment