Ուկրաինան կարողացել է իր գործընկերներից ապահովել լրացուցիչ ՀՕՊ համակարգեր և հրթիռներ, հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին ճեպազրույցի ժամանակ։
«Գործընկերների հետ յուրաքանչյուր բանակցություն սկսվում է, նախ, նախագահի կողմից կայացված որոշումների առաջխաղացմամբ, և երկրորդ՝ անհրաժեշտ ռեսուրսների և լուծումների գնտմամբ», – ասել է Տիխին։
Նա նշել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Մեծ Բրիտանիա կատարած այցի ընթացքում դաշնակիցների հետ բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել մի շարք նոր ՀՕՊ լուծումներ։ Այժմ այդ լուծումները պետք է իրականացվեն հնարավորինս արագ։
Տիխիի խոսքով՝ Ուկրաինան մի շարք երկրների հետ համագործակցության շնորհիվ ապահովել է մի շարք լրացուցիչ ռեսուրսներ՝ և՛ համակարգեր, և՛ խափանող սարքեր։