Ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Նիկոլ Փաշինյան

2026թ. ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ 2025թ. օգոստոսին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտվեց։ «2026թ. այդ փաստը լեգիտիմություն ստացավ և վերահասատվեց ՀՀ ժողովրդի կատարած ընտրությամբ ու քվեարկությամբ»,- ասել է նա։ Ըստ վարչապետի, 2025թ. տնտեսական աճը 2%-ով գերազանցել է կանխատեսված ցուցանիշը նաև այդ քաղաքական իրադարձությունների արդյունքում։

Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմության կողմից մանդատները վերցնելու հարցին՝ նշելով, որ խորհուրդ է տալիս նրանց ինքնալուծարվել։ «Այդ թվում՝ խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն և մեղայականով հայտնել, թե ով է իրենցից ընտրակաշառք բաժանել», – ասել է նա և հավելել, որ շատ ուրախ խորհրդարան կլինի։ «Վերջապես մենք ստիպված չենք լինի 5 տարի … Read more

Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է. ««Միասնության թևերը», «Լուսավոր Հայաստանը», ՀԱԿ-ը և ԱԺԲ-ն, միացել են եռագլուխ կուսակցության ընտրությունների արդյունքները չընդունելու հայտարարությանը: Սրանով պետք է արձանագրել բոլոր ժամանակների համար, որ այս կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելով ձայն ստանալու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը և այսուհետ նրանց պետք է վերաբերվել ըստ այդմ»։

Ռուբինյանը մանրամասներ է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացից

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցում կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտուրը՝ նշելով, որ մինչ այդ երկու երկրների միջև մաքսային իմաստով առևտուրն հնարավոր չէր։ «Եթե մարդ Հայաստանից Թուրքիա ինչ-որ բան էր արտահանում, այդ ապրանքները գնում էին Վրաստան՝ անցնելով մաքսային ընթացակարգերով, իսկ այժմ, տեսականորեն, ապրանքների ներմուծման կամ արտահանման դեպքում ուղիղ նշվում է վերջնակետը»,- ասել է … Read more

Ռոբերտ Քոչարյանը երազելու է, որ փախնի ՀՀ-ից ու չի կարողանալու․ Վահագն Ալեքսանյան

Օդանավակայանում արված կադրն ինչպե՞ս է հայտնվում իշխանական կայքերից մեկում, ի՞նչ թույլտվությամբ․ դրանք անձնական տվյալներ են հարցին, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքեց․ «Ի՞նչ իմանամ։ Հիմա ձեր կայքերում էլ օրը մեջ բան ա հայտնվում․․․ Քոչարյանը խիստ նեղվել ա՞, որ իրա վիդեոն․․․նա երկար ժամանակ երազելու է, որ փախնի ՀՀ-ից ու չի կարողանալու։ Նենց եք ասում՝ անձնական կյանք, ոնց … Read more

Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային «տասովշիկների». Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցում անդրադարձել է ընտրակաշառքների բաժանմանը՝ հավելելով, որ ընտրակաշառք բաժանողները պետք է ձերբակալվեն։ «Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային «տասովշիկների»։ Ինձ համար և ցանկացած բանական մարդու համար ակնհայտ է, որ մի «տասովշիկ» չէր կարող զարթնել և որոշել, որ ինքն ընտրակաշառք բաժանի։ Ակնհայտ է, որ այդ «տասովշիկին» այդ գումարները տվել են և տալիս … Read more

«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ

Դատախազությունը, «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ Կառավարության ղեկավարը 2003 թվականի հունվարի 9-ի որոշմամբ, ՀՀ պետական գույքի կառավարման նախարարին թույլատրել է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող՝ 44 միլիոն 390 հազար դրամ արժեքով «Ոսկե բանալի» պրոֆիլակտորիան (առողջարանը) վաճառել մրցույթով՝ որպես նվազագույն գին սահմանելով 6 … Read more

Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ 2022 թվականին Ռուսաստանի կողմից Կիևից զորքերը հետ քաշելու որոշումը կայացվել է արտաքին ուժերի ճնշման ներքո: Նրա պնդմամբ՝ Վատիկանը և «հրեական լոբբին» ռուսական ղեկավարությանը համոզել են, թե Ուկրաինան պատրաստ է խաղաղ համաձայնագիր ստորագրել, ինչը, սակայն, խաբեություն է եղել: Լուկաշենկոյի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը համաձայնել է դուրս բերել զորքերը՝ նպատակ ունենալով … Read more

Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այսօր՝ ժամը 16:00-ին, այցելելու է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող հ. 105 մանկապարտեզ։ «Այն վերաբացում ենք իմ կողմից նախաձեռնված հիմնանորոգումից հետո։ Այս մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում, և 4-խմբանի մանկապարտեզը դարձել է 8-խմբանի», – ասել է քաղաքապետը և հավելել, որ ժամը 17:00-ին այցելելու է … Read more

Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք 300.000-ից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը

Մեկնարկել է ԱԺ հերթական և վերջին քառօրյան: Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 56 հարց, որոնցից 12-ը կքննարկվի երկրորդ ու վերջնական ընթերցմամբ, իսկ մնացածը՝ առաջին: ԱԺ-ում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվում է բյուջեի կատարողականը, իսկ ընդդիմության հատվածը դատարկ է, նրանցից ոչ մի պատգամավոր ներկա չէ նիստին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի … Read more