ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմության կողմից մանդատները վերցնելու հարցին՝ նշելով, որ խորհուրդ է տալիս նրանց ինքնալուծարվել։
«Այդ թվում՝ խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն և մեղայականով հայտնել, թե ով է իրենցից ընտրակաշառք բաժանել», – ասել է նա և հավելել, որ շատ ուրախ խորհրդարան կլինի։
«Վերջապես մենք ստիպված չենք լինի 5 տարի անցկացնել այն մարդկանց հետ, ովքեր եկել են այստեղ իրենց ապօրինի ձեռք բերված գույքը պաշտպանելու համար», – ասել է ԱԺ փոխնախագահը։