ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

ԿԸՀ-ն այս պահին քննում է «Ուժեղ Հայատան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցը։ «Քրեական վարույթի տեսակետից մենք խոսում ենք իրավական հիմնավորվածության կամ առնչության զրո մակարդակի մասին։ Փաստն այն է, որ Ղազինյան Դավիթի հետ առնչություն չունեցող անձը խոսում է նրա մասին, ի՞նչ հիմնավորվածության մասին է խոսքը»,-ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ … Read more

Տնեցիք հաստատ կընտրեն չէ՞, Ծառուկյանի՞ն. բացահայտվել է ընտրակաշառքի հերթական դեպք

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքերը։ Կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և աջակիցներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Դեպքի առթիվ ՀՀ … Read more

ԱՄՆ-Իրան գործարքը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս

ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման պայմանավորվածությունները կընդգրկեն նաև Պարսից ծոցի երկրները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Սա տարածաշրջանային խաղաղության գործարք է։ Այն կներառի [Պարսից] ծոցը, Իսրայելը, Լիբանանը։ Գաղափարն այն է, որ սա իրական տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր է»,- ասել է նա՝ ամերիկացի լրագրող Մեգին Քելլիին տված հարցազրույցում։

Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»

Հայաստանից սննդամթերքի մատակարարման բազմաթիվ արգելքները, որոնք սահմանվել են վերջին ամսում, կապված չեն քաղաքականության հետ. հայտարարել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտը: Նրա գնահատմամբ՝ Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների միաժամանակյա վատթարացումը ոչ ավելին է, քան զուտ պատահականություն։ «Մենք ձեռնարկությունների հետ աշխատանքի բազմամյա պատմություն ունենք, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մատակարարումների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալներ»,- ասել է նա։ Որպես … Read more

Ալիևի սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացնի. Նարեկ Կարապետյան

«Այսօր ստացանք սահմանադրագետների վերջնական պատասխանը, ըստ որի, այսքան ապօրինություններից, ընտրակեղծիքներից հետո, մի ամբողջ կուսակցության՝ ԲՀԿ-ի 50 հազարից ավել ձայների գողությունից հետո էլ իշխող ուժը չունի բավարար մանդատ, որպեսզի Ալիևի պահանջով Հայաստանում անցկացնի սահմանադրական հանրաքվե»,-ֆեյսբուքյան եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ շարունակելով. «Ալիևի Սահմանադրական հանրաքվեն չի կարողանալու անցկացնի»։

Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն

ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության արդյունքում իտալական հեղինակավոր Italia a Tavola հարթակը հրապարակել է հոդված Հայաստանի մասին, որպես աճող զբոսաշրջային ուղղություն։ Միջնադարյան վանքերից և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունից մինչև Տրանսկովկասյան արշավային ուղիներ՝ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն։ Զբոսաշրջային հոսքերի աճը, ըստ հոդվածի, պայմանավորված է Երևան ուղիղ ավիաչվերթների ընդլայնմամբ և … Read more

Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ

Դոնալդ Թրամփը Քաթարի էմիրի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ առավոտյան «շատ լավ» հանդիպում է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ, որը կշարունակվի նաև այսօր։ Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարք կնքել՝ ընդգծելով կողմերի կրած մարդկային ահռելի կորուստները։ Նա նշել է, որ վերջին ամսվա ընթացքում երկու կողմերը միասին կորցրել են մոտ 35 հազար զինվոր՝ այդ գործընթացը որակելով … Read more

Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին

Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է. «Ցանկանում եմ Ձեզ հղել Իտալիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ ջերմագույն շնորհավորանքները՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ: Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և ճանաչում այն խիզախությունը, որով Դուք դիմակայել … Read more

ԱՄՆ-ի և Իրանի խաղաղության գործարքն արդիական է դարձնում TRIPP նախագիծը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին ու TRIPP-ի նախագծի վրա դրանց ազդեցությանը։ «Պետք է ուրախությամբ արձանագրեմ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության գործարքը, ինչը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դարձնում է առավել քան արդիական, և TRIPP նախագծի շրջանակներում ուզում եմ հիշեցնել, որ դրա կարևորագույն նրբություններից մեկն էլ այն էր, որ բացվում … Read more

Նոր խորհրդարանի ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում է ձևավորվել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունը նոր մարտահրավերների է բախվել, և առաջիկա քաղաքական օրակարգի կարևոր մաս պետք է լինի դրանց հակազդելը։ «Այսօր արդեն պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշառք բաժանող ու այդ տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս՝ ՀՀ-ում որևէ քաղաքական ազդեցություն ունենալու։ Մենք պետք է հստակ արձանագրենք, որ խորհրդարանական ընդդիմությունը, որը … Read more