Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս վերջնական չեն և լիարժեք տեսք չեն ստացել։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ներկայումս առկա արդյունքը կարևոր և առաջընթաց քայլ է։ Իրանի ղեկավարը շեշտել է, որ Թեհրանը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակի։

ԱԺ-ի ձեր հատվածը դառնալու է սուպերմարկետ․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

«Ձեր կարծիքով՝ ընդդիմությունը պետք ա երես ունենա, գա ստե՞ղ։ Քոչարյանի խմբակցությունը, չգիտեմ՝ ով կա ընդեղ, Սեյրանը, Քոչարյանի փոքրիկ տղան, պիտի գան պատմեն, թե ոնց են իրենց ներկայացուցիչները հարյուր հազար դրամ բաժանել քաղաքացիների՞ն»,- ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով «ո՞ւր է ընդդիմությունը» հարցին։ «Բայց ուզում եմ ողջունել մեր ընդդիմադիր գործընկերներին, որ ԱԺ չեն գալիս․ շարունակեք չգալ, … Read more

Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել: Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան լրահետազոտման: Բժիշկների գնահատմամբ կյանքին սպառնացող վտանգ առկա չէ:

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2026 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է վարույթի երկատման Հայաստանի միջնորդությունը` Liormand Holdings Limited ընկերությունը և Կարապետյաններն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային գործով: Հայաստանը ներկայացրել էր փաստարկներ, որոնցով հիմնավորել է, որ արբիտրաժային տրիբունալի կողմից գործի քննության իրավազորությունը բացակայում է։ Միջազգային տրիբունալը բավարար հիմքեր է տեսել Հայաստանի Կառավարության ներկայացված բոլորը փաստարկները վարույթի նախնական փուլում … Read more

Մենք նրանց ոչնչացնելու ենք՝ քաղաքական առումով․ Արթուր Հովհաննիսյան

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդդիմությանն ԱԺ-ում դաժան իրականություն է սպասվում՝ քաղաքական առումով․ «Մենք նրանց ոչնչացնելու ենք՝ քաղաքական առումով ԱԺ դահլիճում։ Նախորդ ընդդիմության հետ տեղի ունեցածը ծաղիկներ են լինելու էս նոր եռագլուխների համար»,- նշեց նա։

Սրբուհի Գալյանն ԱԺ-ում ներկայացրել է տնային կալանքում գտնվողների կրթության վերաբերյալ օրինագիծ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն տնային կալանքում գտնվող անձանց հեռավար ուսուցում ստանալու մասին օրինագիծ է ներկայացրել Ազգային ժողովում: «Այս նախագիծը հնարավորություն է սահմանում տնային կալանքում գտնվող անձանց՝ հեռավար տարբերակով իրացնելու իրենց կրթության իրավունքը»,-ասել է նախարարը և հավելել, որ այսօր իրավական, օրենսդրական դաշտում նման կարգավորումներ չկան։ «Եվ քանի որ «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված է, որ բացառիկ կամ … Read more

Եթե Հայաստանի հավաքականը դառնում է Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, հաջորդ օրը հռչակվում է ոչ աշխատանքային օր. Գեղամ Նազարյան

«Մինչ այժմ Կինոյի օրը նշվում է ապրիլի 16-ին, ես առաջարկում են նշել ապրիլի 13-ին: Օրն ընտրված է «Նամուս» ֆիլմի առաջին ցուցադրմամբ պայմանավորված, բայց իրականում ցուցադրվել է ապրիլի 13-ին»,- Աժ-ում հայտարարեց պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկած իր փոփոխությունները։ Պատգամավորը հորդորեց Քաղաքացու օրը կոնկրետ օր նշել, որովհետև այն համընկնում է Ապրիլի … Read more

Հայաստանում հունիսի 17-ը պաշտոնապես նշում ենք որպես Հայրերի օր. Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորել է հայերերի տոնի առթիվ և սոցցանցի իր էջում գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ,արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանում հունիսի 17-ը պաշտոնապես նշում ենք որպես Հայրերի օր։ Շնորհավորում եմ բոլոր հայրերին տոնի առթիվ և ցանկանում հիշեցնել հենց նրանց վերաբերող որոշ օրենսդրական կարգավորումների և երաշխիքների մասին, որոնք կարևոր է իմանալ և … Read more

«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ

Դատախազությունը, 457,79 հա մակերեսով հողամասն «Արարատցեմենտ» ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրելու պետական գրանցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ: Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի հունիսի 16-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Միևնույն ժամանակ, վարձակալության իրավունքի պետական գրանցման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով՝ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել … Read more

Ընդդիմությունը չի մասնակցի Կառավարության հետ հարցուպատասխանին

Այսօր ԱԺ հիմնական նիստից հետո սպասվում է Կառավարության հետ հերթական հարցուպատասխանը։ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները կգնան ԱԺ՝ պատասխանելու պատգամավորների հարցերին։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի նիստին։ Կառավարության հետ հարցուպատասխանը կանցնի ՝ առանց ընդդիմության մասնակցության։