Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները դեռևս վերջնական չեն և լիարժեք տեսք չեն ստացել։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ներկայումս առկա արդյունքը կարևոր և առաջընթաց քայլ է։
Իրանի ղեկավարը շեշտել է, որ Թեհրանը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակի։