Ում ջախջախել եմ, արդեն հիշողությունս թույլ չի տա հիշել. Փաշինյան

«Իմ բոլոր արտահայտություններն ու հայտարարությունները պետք է դիտարկել օրենսդրության և սահմանադրության շրջանակներում»,-ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով «պատերազմի եռագլուխ կուսակցության» ներկայացուցիչներին ջախջախելու մասին իր հայտարարությունները։ «Ում ջախջախել եմ, արդեն հիշողությունս թույլ չի տալ հիշել, քանի որ այնքան եմ մոռացել իրենց, որ պետք է 5 րոպե մտածեմ ասեմ։ Այդ աստիճանի է պետք ջախջախել»,-հավելել է վարչապետը։

Մինչև 100 հազար դրամ աջակցություն կտրամադրվի հաշմանդամություն ունեցող և 63-ից բարձր անձանց աշխատանքի ընդունող գործատուներին

«Առաջարկում ենք աջակցություն տրամադրել այն գործատուներին, որոնք առնվազն 3-6 ամսով աշխատանքային պայմանագրեր կկնքեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց հետ» կառավարության նիստում հայտնեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով որ արտոնությունը չի վերաբերում պետական մարմիններին։ Նրա խոսքով՝ կարող են կնքվել նաև մասնակի աշխատաժամանակով պայմանագրեր՝ կես դրույքից կամ 1 դրույքից … Read more

Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով

Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները Մոսկվայի վրա և Բրյանսկի մարզում բելառուս երեխաներով լեցուն ավտոբուսին հասցված հարվածը չեն մոտեցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու անձնական շփումները. հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Այդ ամենը չի մոտեցնում նման անձնական շփումները կիևյան ռեժիմի ղեկավարի և մեր նախագահի միջև»,- ասել է Ուշակովը։ Բացի այդ, Ուշակովը նշել է, … Read more

Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ

Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանի իրենց դիրքերում։ Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։«Հավանաբար, որոշ ժամանակով։ Սա լավ տեղ է մնալու համար։ Հարցն այն էր, թե որքան ժամանակով կթողնենք զինված ուժերը Պարսից ծոցում։ Ես կասեի՝ կարճ ժամանակով», – ասել է Թրամփը։ Միևնույն ժամանակ նա հույս է … Read more

Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո

Անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Մոսկվայի օդանավակայաններում իրավիճակը կաթվածահար է։ Ռուսաստանի ավիացիոն ծառայությունը (РосАвиация) հայտնել է, որ «Շերեմետևո», «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու ուղարկումը։ Հարձակման հետևանքով ավելի քան հարյուր չվերթ հետաձգվել է։ Ըստ լրատվամիջոցների՝ իրավիճակը հատկապես լարված է «Շերեմետևո»-ում, որտեղ հետաձգվել է մոտ 65 չվերթ, «Վնուկովո»-ում՝ 63, իսկ «Դոմոդեդովո»-ում՝ … Read more

Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-թուրքական սահմանաի բացման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը՝ նշելով. «Իհարկե, երբ հայտարարվի, որ բացվել է, ուրեմն բացվել է. ինչ վերաբերում է արտահանման հնարավորություններին, ապա բոլոր ուղղություններով էլ քննարկվում է»: Նա հիշեցրել է, որ Կարսում հայ և թուրք գործարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Մոսկվայի և Ռուսաստանի այլ շրջանների ուղղությամբ իրականացված ուկրաինական զանգվածային հարձակումը՝ այն որակելով որպես «արդար պատասխան» Ուկրաինայի քաղաքների ու համայնքների դեմ ռուսական հարվածներին։ Իր տելեգրամյան ալիքում նախագահը հայտնել է, որ ուկրաինական հեռահար դրոնները կրկին հասել են Մոսկվայի մարզ՝ մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հարվածելով Մոսկվայի նավթավերամշակման գործարանին։ Ըստ Զելենսկու՝ հարձակումները … Read more

Ինքնիշխանության հաշվին անորակ ապրանք արտահանելն անտրամաբանական է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ, մոնիտորինգի համաձայն, Հայաստանի տնտեսությունը ադապտացիայի (հարմարեցման) բավականին լավ տեմպեր է ցույց տալիս։ «Եվ մենք ուզում ենք այս և նմանատիպ ծրագրերով այդ ադապտացիան քաջալերել։ Կառավարությունը շահառուներին ասում է հետևյալը. «Հարգելի՛ տնտեսվարողներ, առաջիկա 6 ամիսների ընթացքում դուք կարող եք չմտահոգվել, գնացե՛ք, հանգիստ ուսումնասիրեք այն նոր շուկաների հնարավորությունները, որ մենք ձեզ համար … Read more

Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ

Գիշերը Ռուսաստանի մարզերի վրայով ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 555 անշարժ թևով անօդաչու թռչող սարք. այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Օդային թիրախները հարվածվել են Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Վլադիմիրի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Սմոլենսկի, Տամբովի, Տվերի, Տուլայի, Ռոստովի և Ռյազանի մարզերի, Մոսկվայի մարզի, Ղրիմի և Ազովի ծովի վրայով։ … Read more

300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, հորինովի թեմա է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում վերահաստատել է, որ 300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, հորինովի թեմա է։ «Նման բան չի եղել և չի լինելու։ Նաև բացատրել եմ՝ ինչու։ Ընդհակառակն, կարծում եմ, մեր հանրությունն էլ պետք է համապատասխան արձագանք ցուցաբերի այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք այս սուտը տարածել են»,-ասել է վարչապետը։