Իտալական Suardi-ն դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության. factor.am

Իտալական Suardi S.P.A. ընկերությունը դիմել է Մշտական արբիտրաժային դատարան (Permanent Court of Arbitration)՝ ընդդեմ Հայաստանի «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի։ ՀՀ կառավարությունը դատարանից նամակ է ստացել, որ արբիտրաժային գործի ծախսերի համար անհրաժեշտ է վճարել 50 հազար եվրո (մոտ 21 մլն դրամ) նամակի պատկեր կամ լինկ։ ՀՀ վարչապետի աշխատակազմն այդ գումարը հատկացրել է։

Թե ինչ է վիճարկում կամ ինչ է պահանջում իտալական ընկերությունը, հայտնի չէ․ փաստաթղթում այդ մասին տեղեկություն չկա, այն վերաբերում է բացառապես արբիտրաժային վարույթի կազմակերպչական և վճարային հարցերին։

Ընկերությունը դիմել է նաև ՀՀ քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության։ Դիմումը վարույթ է ընդունվել 2026-ի օգոստոսի 13-ին (ԵԴ2/8586/02/26, դատավոր՝ Գուրգեն Քոթանջյան)։ Դատական նիստի օր դեռևս չի նշանակվել։ Ընկերությունը պահանջում է ՏԿԵՆ-ից բռնագանձել 79․8 մլն դրամ մայր գումարի նկատմամբ հաշվարկված տույժ՝ 2023-ի հուլիսի 27-ից 2026-ի հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածի համար՝ 43․7 մլն դրամ, նաև դրա վրա դատարան դիմելու օրվանից շարունակել հաշվարկել օրական 0․05 % տույժ (39,916 ՀՀ դրամ օրական) մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment