Հայաստանի ապագային առնչվող հարցերը վերաբերում են նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախյան պատերազմի ժամանակ արտերկրից ժամանած մեր հազարավոր հայրենակիցներին, ովքեր իրենց մասնակցությունն ունեցան պատերազմին, իշխանությունները դիմավորել էին գրկաբաց։Նրանցից ոմանք առաջին անգամ էին Հայաստանում, որոշներն էլ տարիներով չէին եղել հայրենիքում։ Իսկ ահա ընտրական իրավունքի իրացման դեպքում արտերկրի մեր հայրենակիցները դարձել են իշխանությունների թշնամին։Չի կարելի Սփյուռքի մեր հայրենակիցներին հիշել միայն … Read more

Հունիսի 20-ին սպասվում են տարվա մինչ այժմ գրանցած ամենաբարձր ջերմաստիճանները

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գրառում է կատարել. «Աստղագիտական ամռան նախօրեին՝ հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները։ Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։ Շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ»։

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր: Մասնավորապես՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա.Ե.-ն մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2026 թվականի հունիսի 7-ին … Read more

Արարատում 2,4 մլն դրամ արժեքով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցվել է

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, Արարատ քաղաքի Շահումյան 36/5 հասցեում գտնվող՝ 0,1280 հա … Read more

Մենք պայքարում ենք մեխանիզմի դեմ. իմաստ չկա պայքարել Փաշինյան մարդու դեմ․ Սամվել Կարապետյան

«Գոյություն ունի 2 Փաշինյան։ Մի Փաշինյանը դա մարդ է, չնայած շատ վատ մարդ է, բայց մարդ է՝ թույլ, վախկոտ, ստախոս, ագահ մարդ է։ Այդ բազայի վրա դրսի ուժերը, հայտնի երկրների ուժերը կառուցել են մեխանիզմ, նորից դա կոչվում է Փաշինյան, բայց դա արդեն մեխանիզմ է։ Այդ մեխանիզմը ծառայում է Հայաստանը և հայ ժողովրդին ծնկի բերելու համար»,- … Read more

ՌԴ-ն բողոքի նոտա է հղել Հայաստանին Գյումրիում գտնվող խորհրդային հուշարձանի պղծման կապակցությամբ

Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին Գյումրիում գտնվող խորհրդային հուշարձանի պղծման կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հիշեցնենք, որ անհայտ անձինք Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանից պոկել էին հերոս քաղաքների անունների ոսկեզօծ տառերը: Քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատակիցները դրանք հայտնաբերվել էին Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանի տարածքում գտնվող աղբամաններում։ Այժմ քաղաքապետարանի մասնագետները փորձում … Read more

Տաքսու գինը ոչ թե անձրևի պատճառով է թանկանում, այլ առաջարկ-պահանջարկի. Գեղամ Գևորգյան

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ԱԺ-ում անդրադարձել է պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հարցին, թե ինչու է տաքսու գինն անձրևի ժամանակ բարձրանում․ «Անձրևի պատճառով չի թանկանում, այլ առաջարկ-պահանջարկի։ Ալգորիթմը հետևյալ ձևով է աշխատում՝ ժամանակը, որ վարորդը ծախսելու է Ա-ից Բ կետ հասնելու համար, և կիլոմետրը: Ձեր ասած անձրևի ժամանակ Ա-ից Բ կետ … Read more

Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատմական է որակել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը։ «Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. խաղաղությունը կիրականանա փոխադարձ հարգանքի ներքո։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, պահպանելով իր արժանապատվությունն ու անկախությունը, միշտ հավատարիմ ու անսասան է եղել համաշխարհային խաղաղությանն ու առաջընթացին»,- գրել է նա՝ X-ի իր միկրոբլոգում։

Մի շարք ապրանքների արտահանման համար կան սահմանափակումներ

Գործադիրը սահմանել է ՀՀ-ից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզիայի տրամադրման կարգն ու պայմանները և հիմնական լիցենզիայի ձևը։ Նպատակ ունենալով խթանելու (հումքի փոխարեն) առավել … Read more

Բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան

Ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմադիր ուժերի համախմբան պրոցեսի մասին։ Նա նշել է, որ ընտրություններից առաջ սխալ են թույլ տվել, և շատ ընդդիմադիր ուժեր գերագնահատեցին իրենց ուժերը և չկարողացան պայմանավորվել, և հիմա կարևոր է համախմբումը։ «Ինձ թվում է՝ այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն և մենք … Read more