Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ԱԺ-ում անդրադարձել է պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հարցին, թե ինչու է տաքսու գինն անձրևի ժամանակ բարձրանում․
«Անձրևի պատճառով չի թանկանում, այլ առաջարկ-պահանջարկի։ Ալգորիթմը հետևյալ ձևով է աշխատում՝ ժամանակը, որ վարորդը ծախսելու է Ա-ից Բ կետ հասնելու համար, և կիլոմետրը: Ձեր ասած անձրևի ժամանակ Ա-ից Բ կետ հասնելու համար վարորդն ավելի շատ ժամանակ է ծախսում, դրանից բացի՝ կա գործակից, որն առաջարկ-պահանջարկի հիման վրա է»,- ասել է Գեղամ Գևորգյանը։
Նա նշել է, որ առավելագույն գործակիցը սահմանափակել են` դարձնելով 2. «Երկու անգամից ավել գործակցի պարագայում «Յանդեքս» ընկերությունն ընդհանրապես գումար չի աշխատում, այսինքն, եթե նույնիսկ գինը բարձրացավ, ողջ գումարը մնում է վարորդին»,- նշել է նա՝ հավելելով, որ այնտեղ այլ փոփոխություններ ևս կատարվել են։