«Ներքին կարգով հրաման կա՝ աջակցենք». ընտրակաշառքի գործով անձինք են ձերբակալվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի մի շարք բնակիչներ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մասիս համայնքի գրասենյակի ներկայացուցիչներից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք՝ Ազգային ժողովի ընտրություններին նշված կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով։ Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի … Read more

Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին

Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության» վրա։ Սա կբարդացնի իրավիճակը հանրապետությունում, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Եթե Հայաստանի ղեկավարությունը հույսը դնի միայն Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա, ապա անշուշտ, սխալ կգործի, և այդ դեպքում երկրի ներսում իրավիճակը կվատանա։ Իհարկե, երկրի տնտեսական զարգացման … Read more

«Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ». Ալիև

«Ադրբեջանը վարում է վճռական քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը և պահպանմանը»։ Այս մասին նշվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշայում կայացած «Տարածաշրջանային ներդրումը գլոբալ անվտանգության մեջ. Խաղաղության կառուցում Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ելույթում։ Ալիևի խոսքով, անցյալ տարի Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ Վաշինգտոնում ստորագրված … Read more

Աննա Հակոբյանը կգործուղվի ԱՄՆ Աննա Հակոբյանը կգործուղվի ԱՄՆ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ և 16-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանին … Read more

Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը Վարչական դատարանի կողմից բավարարվել է. անվավեր է ճանաչվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող ճոպանուղու տարածքի՝ 225,1 հա մակերեսով, 36 միլիարդ 413 միլիոն 526 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ 2005 թվականի դեկտեմբերի 29-ին … Read more

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի … Read more

Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ Հայաստանում ազատությունից զրկվածների թիվն այսօր հատել է 3000-ի շեմը։ ՀՀ արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդի նիստի ժամանակ Սրբուհի Գալյանը շեշտել է, որ դատապարտյալների թիվն ավելին է, քան կալանավորներինը: «Բացարձակ թվերն աճում են, բայց իրականում վերջին շրջանում կալանավորումների թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական գործընթացներում ընտրակաշառքի գործերով: Հակակոռուպցիոն … Read more

Քննարկվել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության խորացման օրակարգը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով, մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Աշխատանքային նախաճաշի ձևաչափով քննարկմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներ ու ներկայացուցիչներ: ԵՄ … Read more

Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս

Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Կայա Կալլասը խոսել է նաև Հայաստանի ու տեղի ունեցած ընտրությունների մասին։ «Առաջինը, մենք կսկսենք Հայաստանի վերաբերյալ նախաճաշով։ Մեզ հետ կլինի Հայաստանի ԱԳ նախարարը։ Նրանք հենց նոր են ընտրություններ ունեցել, և մենք տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու նրանց ուղին։ Այդ պատճառով … Read more

Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել

ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարի մասին լուրերից հետո համաշխարհային ֆոնդային շուկաներում կտրուկ աճ է գրանցվել։ Ասիական և եվրոպական ինդեքսները հասել են նոր բարձունքների՝ առաջնորդվելով տեխնոլոգիական և արհեստական բանականության ոլորտի ընկերություններով։ Միաժամանակ, նավթի համաշխարհային գները նվազել են՝ Brent տեսակի մեկ բարելի դիմաց հասնելով 83,25 դոլարի։ Փորձագետները, սակայն, զգուշավորություն են ցուցաբերում՝ նշելով, որ շուկայի լիարժեք … Read more