Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս

Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Կայա Կալլասը խոսել է նաև Հայաստանի ու տեղի ունեցած ընտրությունների մասին։

«Առաջինը, մենք կսկսենք Հայաստանի վերաբերյալ նախաճաշով։ Մեզ հետ կլինի Հայաստանի ԱԳ նախարարը։ Նրանք հենց նոր են ընտրություններ ունեցել, և մենք տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու նրանց ուղին։ Այդ պատճառով մենք պետք է աջակցենք նրանց, որպեսզի լինեն դիմացկուն։ Այդ պատճառով մենք նաև քննարկում ենք նախարարի հետ, թե ինչ կարող ենք անել ավելին՝ նրանց օգնելու իրենց ճանապարհին»,- ասել է Կալլասը։

ԵՄ բարձր հանձնակատարը նաև նշել է, որ նիստին կքննարկվի նաև Ուկրաինային աջակցության հարցը, որին հարվածները նախօրեին խստացել են։

Leave a comment