Պուտինը Թրամփին հավաստիացրել է, որ Մոսկվան Եվրոպայի դեմ ագրեսիվ ծրագրեր չունի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Մոսկվան Եվրոպայի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ կամ ծրագրեր չունի։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Կրեմլի ներկայացուցչի փոխանցմամբ՝ շուրջ մեկ ժամ տևած զրույցն ընթացել է կառուցողական մթնոլորտում։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ … Read more

Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև բացվել է առաջին ավտոմոբիլային կամուրջը

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև Տումաննայա գետի վրայով բացվել է առաջին ավտոմոբիլային կամուրջը, որն արդեն իսկ շահագործման է հանձնվել։ Հյուսիսկորեական պետական ԶԼՄ-ները նոր ենթակառուցվածքն անվանել են երկու երկրների միջև խորացող ռազմավարական ու տնտեսական հարաբերությունների ակնառու ապացույց։ Մոսկվայի փոխանցմամբ՝ նոր կամուրջը նախատեսված է բեռնափոխադրումների ծավալների ավելացման համար և կարող է թողունակությունն ապահովել օրական մինչև 300 ավտոմեքենայի … Read more

«Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու»․ Վերոնիկա Զոնաբենդի հրապարակային ուղերձը Ալեն Սիմոնյանին

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հրապարակային ուղերձով դիմել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկություններին, թե խորհրդարանի ղեկավարը հնարավոր է այցելի Ադրբեջանի մայրաքաղաք։ Իր ուղերձում Զոնաբենդն ընդգծում է, որ նման քայլը կարող է հստակ հնարավորություններ ստեղծել Բաքվի բանտերում գտնվող հայրենակիցների և նրանց ընտանիքների համար կենսական նշանակություն ունեցող մարդասիրական … Read more

Մեծ Բրիտանիան 100 միլիոն ֆունտ կհատկացնի Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի հզորացման համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է 100 միլիոն ֆունտ ստերլինգ (շուրջ 116 միլիոն եվրո) ծավալով նոր ռազմական աջակցության հատկացման մասին, որն ուղղվելու է առաջիկա ձմռանն ընդառաջ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարողությունների ամրապնդմանը։ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ ՆԱՏՕ-ի աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվող փաթեթը ներառում է Patriot զենիթահրթիռային համալիրների հրթիռներ, ՀՕՊ կալանիչներ, խոշոր տրամաչափի զինամթերք և անօդաչու … Read more

EDNews․ Բաքվի նախապայմաններն ու հայ-թուրքական սահմանի «գինը»

Երևանում հայ-թուրքական գործարար համաժողով անցկացնելու մասին խոսակցությունների ֆոնին ադրբեջանական EDNews պարբերականում հայտնված ծավալուն վերլուծությունն ուշագրավ լույս է սփռում Հարավային Կովկասի տրանսպորտային ու տնտեսական ապագայի վերաբերյալ Բաքվի և Անկարայի իրական հաշվարկների վրա։ Ադրբեջանական քարոզչական հարթակը, հղում անելով ռուսաստանցի քաղաքագետ Դարիա Գրևցովային, փորձում է հիմնավորել, թե տնտեսական գործոնը կարող է արագացնել Հայաստանի և Թուրքիայի քաղաքական մերձեցումը, սակայն … Read more

Լավրով․ «Ռուսաստանի պատասխանն անհամեմատ ավելի ծանր է լինելու Ուկրաինայի համար»

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ նավթավերամշակման գործարանների ուղղությամբ ուկրաինական հարվածները հանգեցրել են կոշտ պատասխան գործողությունների, որոնք էլ ավելի ծանր հետևանքներ են ունենալու Կիևի համար։ Յուլիա Մենշովայի հարցազրույցում ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան նախապես զգուշացրել էր նման զարգացումների մասին․ «Մենք զգուշացնում էինք, որ Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտների … Read more

Սկանդալ Էյֆելյան աշտարակում․ աշխատակիցները գործադուլ են հայտարարել կանանց մեկուսացնելու պատճառով

Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, երկուշաբթի օրը փակվել է անձնակազմի բողոքի ակցիայի պատճառով։ Աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ ընդվզելով այն որոշման դեմ, որով կին աշխատակցուհիներին հեռացրել էին ծառայողական պարտականությունների կատարումից հինդուիստական պատվիրակության այցելության ընթացքում։ Միջադեպի պատճառը Bochasanwasi Akshar Purushottam Swaminarayan Sanstha (BAPS) հոգևոր շարժման ներկայացուցիչների այցելությունն է եղել։ Աշտարակը սպասարկող SETE ընկերությունն ընդունել է, … Read more

Իրանը Հայաստանին առաջարկել է ստեղծել համատեղ արդյունաբերական գոտի սահմանամերձ հատվածում

Իրանական կողմը Հայաստանին առաջարկել է սահմանամերձ շրջանում հիմնել համատեղ ազատ տնտեսական գոտի՝ արդյունաբերական արտադրություն կազմակերպելու և երկկողմ տնտեսական կապերն ընդլայնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու (ԱԶԳ) գործադիր տնօրեն Հադի Մողադամզադեն։ Ըստ իրանցի պաշտոնյայի՝ նախագծի վերաբերյալ առաջին քննարկումներն արդեն տեղի են ունեցել Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարի հետ հանդիպման ընթացքում։ Մողադամզադեն ընդգծել է, … Read more

Լևոն Քոչարյան․ «Բիզնեսների կապարակնքումն իրավունքի հետ կապ չունի»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն ու ընտանիքի ներկայացուցիչները հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրել են իրենց հետագա ռազմավարությունը՝ ընդգծելով, որ պատրաստվում են գործադրել իրավական ու քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները։ Անդրադառնալով միջազգային ատյաններ դիմելու հեռանկարին՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ առաջիկայում չի բացառվում դիմումների ներկայացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) կամ ՄԱԿ-ի համապատասխան կառույցներ։ … Read more

Էկոլոգիական ճգնաժամ Կասպիցում․ ադրբեջանական կողմն ահազանգում է անդրսահմանային ռիսկերի մասին

Բաքվում անցկացվող «IV կլիմայական շաբաթվա» ընթացքում ադրբեջանական կողմն ու հրավիրված մասնագետներն արձանագրել են Կասպից ծովի մակարդակի շարունակական նվազումն ու դրանից բխող էկոլոգիական սպառնալիքները։ «Կլիմայի փոփոխության մարտահրավերները ներքին ջրավազանների համար․ Կասպից ծովի օրինակը» թեմայով քննարկման ժամանակ ահազանգել են, որ իրավիճակը կարող է հասնել Արալյան ծովի աղետալի սցենարին։ Աշխարհի տնտեսագիտության և դիվանագիտության համալսարանի Միջազգային առաջատար հետազոտությունների ինստիտուտի … Read more