ԱՄՆ-ն ոչնչացրել է 5 իրանական տանանբեր․ Իրանը հրթիռակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազան

Մերձավոր Արևելքում արդեն ավելի քան վեց ամիս ընթացող ռազմական հակամարտությունը թևակոխել է էսկալացիայի նոր փուլ։ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ի պատասխան ամերիկյան ռազմական նավերի վրա իրականացված հարձակումների՝ ոչնչացրել է իրանական հինգ նավթատար տանանբեր (Kivik, Charminar, Horizon 1, Riesco և Derya)։ Ըստ ամերիկյան կողմի՝ մինչ հարվածները անձնակազմերին հրահանգվել է լքել նավերը, … Read more

Անտառային հրդեհ Անթալիայում․ տարհանվել է ավելի քան 700 բնակիչ

Թուրքիայի Անթալիա նահանգի հյուսիսային Աքսու շրջանի գյուղական բնակավայրերում բռնկված խոշոր անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 720 բնակիչ և ավելի քան 250 տնտեսություն։   Ավելի քան մեկ օր մոլեգնող կրակի դեմ պայքարը շարունակվում է ինչպես օդից, այնպես էլ ցամաքից։ Աղետի գոտում աշխատում է ավելի քան հազար մասնագետ, ներգրավված են հրշեջ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և հատուկ տեխնիկա։ Հնարավոր զոհերից … Read more

«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթաց։ Պապիկյանը փորձում է ներկայացնել, որ հայկական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին հասնելու ճանապարհին է: Սակայն, մեր տեղեկություններով, հայկական բանակը ՆԱՏՕ-ի բանակի չափանիշներին է նմանվում առայժմ բացառապես … Read more

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշել է երրորդ անգամ փորձել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը որոշել է երրորդ անգամ փորձել եւ ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել։ Առաջինը Դավիթ Ղազինյանն էր, որին ՔՊ-ն մերժեց։ Երկրորդը Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն էր, որը նույնպես իշխանություններին ոչ հաճելի ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից եւ մերժվեց նրանց կողմից։ Երրորդ թեկնածուն իրավաբան Ռուբեն Մխիթարյանն է, թեպետ … Read more

Գեղարքունիքում կաշառքի գործով ձերբակալված վարչության պետի շուրջ նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  ArmLur.am-ն այսօր հայտնել էր, որ կաշառքի գործի շրջանակում ձերբակալվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ խոսքը Կարեն Զազյանի մասին է։ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հաստատել է՝ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ, ինչպես նաև … Read more

Ո՞վ է թունավորել մարդկանց․ շարքային քաղաքացին պատժվում է, «Մարիոթ»-ում հայտնաբերված վտանգավոր սննդի համար՝ անպատժելիություն է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո 12 մարդու հիվանդանոց դիմելու պատմությունը, կարծես, պետք է ավարտվեր ոչ թե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մեկ հաղորդագրությամբ, այլ՝ իրավական պատժով։ Բայց՝ ոչ։ Հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո մի շարք մասնակիցներ դիմել էին բժշկական օգնության՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ։ … Read more

11.5 մլն դրամ եկամուտ, 3 անշարժ գույք, Nissan և Mercedes-Benz․ ինչ ունի Սիսիանի համայնքապետը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել համայնքների ղեկավարների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի վերաբերյալ հայտարարագրերը և դրանք ներկայացնել հանրությանը։ Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթի ուշադրության կենտրոնում է հայտնվել Սիսիանի համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը։ Հովսեփ Առաքելյանը Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2024 թվականի հոկտեմբերի 27-ին։ Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի սկզբին Առաքելյանի անունով առկա … Read more

Զելենսկի․ «Կիևը պատրաստ է փոխզիջումների էներգետիկայի և պարենային անվտանգության հարցերում»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է փոխզիջումային լուծումներ փնտրել Մոսկվայի հետ ընթացող հակամարտության կարգավորման շրջանակում՝ առանձնացնելով հատկապես էներգետիկ անվտանգության և պարենային մատակարարումների ոլորտները։ Զելենսկու գնահատմամբ՝ հացահատիկի արտահանման և էներգետիկայի թեմաները համաշխարհային նշանակություն ունեն, քանի որ դրանցից ուղղակիորեն կախված է իրավիճակը Ասիայի ու Աֆրիկայի բազմաթիվ երկրներում։ Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմն … Read more

Իրանը ցանկանում է Ռուսաստանի աջակցությամբ նոր ատոմակայաններ կառուցել․ «Ռոսատոմ»-ի ղեկավար

Իրանի Իսլամական Հանրապետությունը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնությունից աջակցություն ստանալ երկրի տարածքում նոր ատոմային էլեկտրակայաններ և էներգաբլոկներ կառուցելու նախագծերում։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը՝ ընդգծելով, որ Թեհրանի կողմից նման ցանկությունն անկասկած առկա է։ Ներկայումս Իրանում գործում է միայն մեկ ատոմակայան՝ Բուշերի ԱԷԿ-ը, որի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 2011 թվականին։ … Read more

Բրյուսելի օդանավակայանը վերականգնել է միջազգային մարդատար արագընթաց երկաթուղային կապը

Ավելի քան տասնամյա ընդմիջումից հետո Բելգիայի խոշորագույն՝ Բրյուսելի միջազգային օդանավակայանը վերականգնել է ուղիղ միջազգային արագընթաց երկաթուղային հաղորդակցությունը։ Գերմանական Deutsche Bahn ընկերության ICE արագընթաց գնացքն առաջին չվերթն է իրականացրել Քյոլնից դեպի Անտվերպեն՝ ճանապարհին կանգառ կատարելով անմիջապես օդանավակայանի տերմինալի տակ գտնվող կայարանում։ Այս երթուղին Brussels Airlines ավիաընկերության և Deutsche Bahn-ի միջև կնքված ռազմավարական համաձայնագրի գործնական արդյունքն է։ … Read more