Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում. Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում, բայց ԱՄՆ կառավարության քաղաքականությունը գնահատում է որպես թշնամական։ Այս մասին նա ասել է MS Now հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Նախ և առաջ, մենք ամերիկյան պետությունը, ամերիկացիներին թշնամի չենք համարում։ Բայց մենք որպես թշնամական ենք գնահատում ԱՄՆ կառավարության քաղաքականությունն Իրանի նկատմամբ», – նշել … Read more

Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս․ Ալփարսլան Բայրաքթար

Հայաստանը կարող է կապվել Բաքվի և Անկարայի էներգետիկ համակարգերի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Նրա խոսքով՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է նաև դրական ազդեցություն ունենալ տնտեսական համագործակցության վրա։ «Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս։ Կարգավորումը ենթադրում է տնտեսական հարաբերությունների արդիականացում։ … Read more

Միայն մեր ղեկավարությունն է, որը առանձնացրել է գերիների ազատ արձակման հարցը խաղաղության գործընթացից․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյան գրում է․ «Քաղաքականության մեջ շոուի բաղադրիչը անպակաս է։ Չկա քաղաքական գործիչ կամ ղեկավար, որը կամա թե ակամա չդառնա շոուի մաս։ Խնդիրն ինձ համար այն չէ, որ ամերիկյան կողմը որոշել է խաղաղության շոու անել և մեզ դրա մաս սարքել․ ես առնվազն հասկանում եմ, որ դա որոշ ժամանակով զսպում է Ադրբեջանի ախորժակը, ուստի դրան վատ … Read more

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի մայիսի Նիկոլը ԱԺ ամբիոնից խոսում էր տնտեսական հեղափոխության եւ դրսից ակնկալվող միլիարդների մասին։ 2020-ին սրանք մի նոր փուչիկ փչեցին՝ Չինաստանից իբր խոստացված 15 մլրդ ԱՄՆ դոլարի մասին ( շատերդ մոռացել եք այդ տեղեկատվական օպերացիան): Հետո եղան ԵՄ ներդրումային խոստումները՝ սկզբից՝ … Read more

Առաջարկելու ենք առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ ԱԺ լսումներ կազմակերպել․ Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը գրել է. «Հարգելի՛ ընկերներ և հետևորդներ, երկուշաբթի՝ 23.02.2026, ժամը 11:00-ին լինելու ենք Ազգային Ժողովի մոտ և նամակներ ենք հանձնելու բոլոր խմբակցություններին, ինչպես նաև ազգային ժողովի նախագահին՝ առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու դիմումով: Հրավիրում եմ բոլոր կոլեգաներիս մասնակցելու այդ գործընթացին, իսկ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում եմ լուսաբանելու … Read more

Վեհափառը չի ցանկացել ծանոթանալ փորձաքննությանը․ այն անօրինական եղանակով էր հայտնվել Արման Սարոյանի ձեռքերում․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Վեհափառը չի ցանկացել ծանոթանալ այդ փորձաքննությանը՝ արձանագրելով, որ ի սկզբանե Արման Սարոյանին ասվել էր, որ այդ փորձաքննության եզրակացությունը չի կարող լինել նրա ձեռքերում։ Բաբայանը շեշտել է, որ Վեհափառ Հայրապետը չի ծանոթացել Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ ՔԿ ներկայացրած փորձաքննության եզրակացությանը։ «Արման Սարոյանին ասվել է, որ եթե … Read more

Վախենում են անգամ Արցախի անունը տալուց, հետապնդում եկեղեցին, կասկածի տակ դնում մեր պատմությունն ու ինքնությունը. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ «Այսօր ելույթ ունեցա Արցախի ներկայացուցչությունում Ղարաբաղյան շարժման 38-ամյակին նվիրված միջոցառմանը։ Ահա ելույթիս դրույթները։ Ղարաբաղյան շարժումը երբեք չի եղել պայքար միայն Արցախի ազատագրման համար: Այն եղել է պայքար ազատության, արժանապատվության, ինքնորոշման համար, արդարության և օրենքի համար: Շատ լավ եմ հիշում 1988 թվականի փետրվարյան օրերը, երբ մենք, արբեցած ազատության օդից, դուրս … Read more

Համատեղ ջանքերով կվերականգնենք Արցախյան շարժման անուրանալի ավանդները և դասերը․ ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է  տարածել, որում ասվում է․ «1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի որոշմամբ ու դրա համազգային արձագանքով սկսվեց համաժողովրդական այն շարժումը, որին վիճակված էր պատմական դեր խաղալ ոչ միայն հայ ժողովրդի ճակատագրում։Արցախյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը խորհրդային 70-ամյա պատմության մեջ աննախադեպ էր իր քաղաքական բնույթով, մասշտաբներով, տեւականությամբ, տոկունթյամբ, հետեւողականությամբ, … Read more

Հայաստանում մարդիկ անհաշտ են Արցախի կորստի հետ, մեր իրավունքների պայքարը շարունակվում է. Արցախի ԱԺ նախագահ

Արցախյան շարժման 38-ամյակի օրը Արցախի և Հայաստանի պաշտոնյաներն այցելել են եռաբլուր և հարգանքի տուրք մատուցել շարժմանը հաջորդած պատերազմներում զոհված տղաների հիշատակին։ Արցախի նախագահի պաշտոնակատար, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Արցախյան շարժումը ճիշտ էր ու արդար։ «Մենք պատմական արդարությունն էինք ցանկանում վերականգնել։ Սա համայն հայության պայքար էր, սա միայն Արցախի … Read more

ՔԿ-ի փորձագետը չի հաստատում, որ տեսագրության մեջ պատկերված անձն ու Արշակ Սրբազանը նույն անձիք են. Արսեն Բաբայան

Լրագրողների հետ ընթացող հանդիպմանն Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը, անդրադառնալով բարձրաստիճան հոգևորականին վերագրվող վարկաբեկիչ տեսագրություններին, ասել է․ «Երեք երկրներից ստացել ենք տեսագրությունների միջազգային փորձաքննությունների արդյունքները, էլի երկրներ կան, որտեղից սպասում ենք եզրակացությունների, բայց երեքը բավարար են, որպեսզի խոսենք այդ մասին»։ Փաստաբանը փետրվարի 15-ին հայտարարել էր, որ ստացել է դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իր կողմից նշանակված … Read more