Բժիշկ Գևորգ Գրիգորյանը գրել է. «Հարգելի՛ ընկերներ և հետևորդներ, երկուշաբթի՝ 23.02.2026, ժամը 11:00-ին լինելու ենք Ազգային Ժողովի մոտ և նամակներ ենք հանձնելու բոլոր խմբակցություններին, ինչպես նաև ազգային ժողովի նախագահին՝ առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու դիմումով:
Հրավիրում եմ բոլոր կոլեգաներիս մասնակցելու այդ գործընթացին, իսկ բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրում եմ լուսաբանելու գործընթացը»: