Ուկրաինայի զինված ուժերը Զապորոժիեում հարձակվել են 55 ուղևոր տեղափոխող ավտոբուսի վրա։ 1 մարդ զոհվել է, իսկ 12-ը՝ վիրավորվել։
Ուղևորները աշխատանքային հերթափոխից հետո տուն վերադառնալիս են եղել, երբ ավտոբուսը հարված է ստացել։
Վիրավորներից երկուսը ծանր վիճակում են, վերակենդանացման բաժանմունքում։