Ցավոք, նրա քաղաքական վախի գինը իր կյանքով վճարեց հայ զինվորը. Արթուր Միքայելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը գրել է․

«Վեց տարի առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին, սկսվեց 44-օրյա պատերազմը․ հազարավոր կյանքեր, վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ․․․կորսված հայրենիք։

Պատերազմը հնարավոր էր ավելի վաղ կանգնեցնել, և այդ հնարավորության մասին հետագայում խոստովանեց ինքըմիակ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը:

Նա չգնաց այդ քայլին նաև սեփական քաղաքական ճակատագրի մտավախությունից ելնելով։

Ցավոք, նրա քաղաքական վախի գինը իր կյանքով վճարեց հայ զինվորը։

Սիրելի հայրենակիցներ, այսօր շարունակվում է նույն վտանգավոր քաղաքականությունը․ զիջումները ներկայացվում են որպես խաղաղության միակ ճանապարհ, մինչդեռ, Ադրբեջանի համար դրանք դառնում են նոր պահանջների հիմք։

Մեր նպատակը իրական խաղաղությունն է՝ ուժեղ պետությամբ և առանց նոր զիջումների։

Մեր տղերքի հիշատակի առաջ մեր պարտքն է թույլ չտալ, որ նրանց կյանքի գնով ստացած դասը կրկին վճարենք նոր կյանքերով։

Հավերժ փա՛ռք մեր հերոսներին»։

 

Leave a comment