ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն

Հասարակություն

27.09.2026 | 17:00

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումներն ու շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն մինչև 20.00-ն։ Այս մասին հիշեցնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

«Ընտրական իրավունք ունեցող հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակում հիշեցնում ենք, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, աշխատում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ ստորաբաժանումները՝
📍 Վաղարշապատի ստորաբաժանում
📍 Թումանյանի ստորաբաժանում
📍 Վանաձոր 3 ստորաբաժանում
📍 Եղվարդի ստորաբաժանում

Միաժամանակ, շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում՝
📌 Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
📌 Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
📌 Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։

Բոլոր նշված սպասարկման կետերում ծառայությունները մատուցվում են ընտրությունների մեկնարկից մինչև ավարտ՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment