Մեր երկրում ստեղծված խայտառակ վիճակի մասին շարունակելու եմ բարձրաձայնել դրսում․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Հայաստանն իրական եվրոպական քաղաքակրթական տարածք է՝ իր պատմությամբ, մշակույթով, արժեհամակարգով եւ հավատքով։ Այսօրվա Եվրոպան իր ինքնության ճգնաժամին զուգահեռ գեոպոլիտիկ մարտահրավերների առաջ է կանգնել՝ սկսելով զոհաբերել արժեքներն հանուն շահերի, պրինցիպները՝ հանուն պրագմատիզմի։ Իսկ այսօվա Հայաստանն իր բռնապետական հակումներին հագուրդ տվող «ղեկավարով» նման քաղաքականության պրակտիկ իրացման կիզակետում է։ Երբեմն տպավորություն ունեմ, … Read more

Սահմանափակումները խիստ են. Նարեկին արգելված է հաղորդակցվել լրատվամիջոցների հետ. Աստղիկ Մաթևոսյան

Նարեկն ու Վազգենն ավելի քան 102 օր անազատության մեջ են, լրագրողների հետ զրույցում ասել է Antifake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը։ Նա նշել է, որ այս երեք ամսվա ընթացքում թե՛ Նարեկ Սամսոնյանը, թե՛ Վազգեն Սաղաթելյանը բավականին բարդ ճանապարհ են անցել. «Բայց հատկապես Նարեկ Սամսոնյանը, գիտեք, որ հացադուլի միջով է անցել, այնուհետ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, վիրահատություն։ … Read more

Էս մեր խեղճ թուրքերն էլ ի՞նչ անեն,որ հասկանանք 18-ին մեր դուռը բացին մտան ներս ու դուրս էլ չեն գալիս․ Դավիթ Ամալյան

Երգահան-կատարող Դավիթ Ամալյանը գրել է. «Ուզում եմ հասկանալ… Երբ վաստակել ենք խայտառակ պարտություն` ունենալով թվով բազմաթիվ զոհեր, կոտրվել ա Բանակի մեջքը… Երբ հանձնվել ա Արցախը ու հիմա էլ արգելվում ա անունը նշել կամ Գերբ, Դրոշ, Հիմն սիմվոլները օգտագործել… Երբ հրահանգվել ա Հայաստանում ԱՐԱՐԱՏԸ` որպես խորհրդանիշ, վերացնել, որովհետև ինքը > սարն ա… Երբ դպրոցներում դեռ առաջին … Read more

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու այսօր՝ ժամը 15:00-ին․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը  գրում է․ «Հանրությանը տեղեկացնում եմ, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու այսօր՝ ժամը 15:00-ին, և Պրոբացիայի ծառայության կողմից տեղափոխվելու է իր բնակության հասցե՝ տնային կալանքի կրումը շարունակելու։ Հիշեցնում եմ, որ Սամսոնյանի բանտային կալանքը փոխակերպվել է խիստ սահմանափակումներով տնային կալանքի՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ փետրվարի 19-ին»,- գրել է նա։ Հետևեք մեզ … Read more

Իրանը տեքստ է նախապատրաստում ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ․ Իսմայիլ Բաղայի

Իրանն առայժմ տեքստ է պատրաստում ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի վերաբերյալ: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ այդ մասին փետրվարի 23-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ «Մենք այժմ գտնվում ենք մեր տեսակետների նախապատրաստման փուլում», – դիվանագետն ասել է ճեպազրույցի ժամանակ։ Թեհրանի և Վաշինգտոնի բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ տեղի են ունեցել փետրվարի 17-ին … Read more

«Սրբազան պայքարի» աջակից Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

«Սրբազան պայքարի» աջակից Կարո Օկումուշյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ, դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր ևս 3 ամսով երկարաձգեց նրա տնային կալանքը։ Փաստաբանը դատավորին միջնորդեց կիրառել վարչական վերահսկողություն՝ հաշվի առնելով, որ Օկումուշյանի ընտանիքը կանգնած է կենցաղային խնդիրների առաջ, սակայն դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունն ու ընդունեց մեղադրողի միջնորդությունը։ «18 արդարների գործով որևէ մեկը հանցանք չի գործել, բայց քանի … Read more

Ռեֆորմը կարող է ձախողվել. Անուշ Պողոսյանը բարձրաձայնում է առողջապահության ապահովագրության խնդիրների մասին և կառուցողական քննարկում ակնկալում

Լսումներ անցկացնելու իրական ակնկալիքը ոչ միայն իմ, այլ նաև մասնագիտական հանրույթի կողմից հետևյալն է՝ մտնել կառուցողական դաշտ, գույքագրել ապահովագրության երկամսյա մեկնարկի ընթացքում առաջացած խնդիրները և այդ խնդիրների արդյունքները վերլուծելով՝ կատարել լուրջ շտկումներ․ ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը։ Նա ևս միացել էր առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի … Read more

Այցելուի հետ չեն շփվում, կյանքեր չեն փրկում, բայց որոշել են՝ բուժաշխատողի աշխատավարձը կարող է 19 000 լինել. Գևորգ Գրիգորյան

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը, առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը և ոլորտի մի քանի այլ մասնագետներ այսօր ԱԺ մոտ էին հավաքվել՝ նամակներ փոխանցելու բոլոր խմբակցություններին և ԱԺ նախագահին։ Լրագրողների հետ զրույցում Գևորգ Գրիգորյանը նշել է, որ եկել են խմբակցություններին, նաև ԱԺ նախագահին նամակ փոխանցելու՝ առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու դիմումով։ «Մեր … Read more

Իրանի նախագահը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հուսադրող ազդանշանների առկայության մասին

Ժնևում անուղղակի բանակցությունների ընթացքում Իրանը և Միացյալ Նահանգները փոխանակել են իրանական միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունները լուծելու գործնական առաջարկներ։ Այս մասին X-ի գրառման մեջ նշել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Իրանը հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը։ Վերջին բանակցությունները ներառել են գործնական առաջարկների փոխանակումներ և տվել են հուսադրող ազդանշաններ։ Սակայն մենք շարունակում ենք ուշի … Read more

Իրանն այլընտրանք չունի. Դոնալդ Թրամփ

Ընթացիկ քննարկմանը ծանոթ աղբյուրները հայտնել են. չնայած վերջնական որոշում դեռ չկա, Թրամփը հակված  է կանխարգելիչ հարված  հասցնել առաջիկա օրերին: Եթե այս քայլը չհամապատասխանի Թեհրանի կողմից ԱՄՆ-ի պահանջների կատարմանը, ԱՄՆ նախագահը կմնա ռազմական համալիր հարձակման հնարավորությունը՝ այն իրականացնելու համար՝ հանուն այաթոլլահ Ալի Խամենեին հեռացնելու: Մեկ գեներալ, որը Թրամփին վստահեցրել էր Մադուրոյի բռնագրավման գործողության հաջողությունը, չկարողացավ նույն … Read more