Սկսվում է Իրանի պատմության մեջ «ամենադաժան հարձակողական գործողությունը» ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ. ԻՀՊԿ

Սկսվում է Իրանի պատմության մեջ «ամենադաժան հարձակողական գործողությունը» ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ, հայտարարել են ԻՀՊԿ-ում: Իրանը հարձակվել է ԱՄՆ մի շարք ռազմակայանների վրա՝ Քուվեյթում, Իրաքի հյուսիսում, Սաուդյան Արաբիայում։ Կատարում ԱՄՆ-ի ավիաբազային Թեհրանի հարվածների մասին հայտնել է Կատարի պաշտպանության նախարարությունը։ Կատարում հրթիռների բեկորներից 16 մարդ Է տուժել։ Իրանական անօդաչուների հարձակման մասին հայտարարում են Բահրեյնում. պնդում են, … Read more

Մենք կհարվածենք նրանց այն ուժով, որը ոչ ոք երբեք չի տեսել․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել X-ի իր էջում, որտեղ մասնավորապես գրել է․ «Իրանը հենց նոր հայտարարեց, որ այսօր մեզ շատ ուժեղ հարվածելու է, ավելի ուժեղ, քան երբևէ հարվածվել է։ Այունամենայնիվ, ավելի լավ է դա չանեն, որովհետև եթե անեն, մենք կհարվածենք նրանց այն ուժով, որը ոչ ոք երբեք չի տեսել»։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Ալի Խամենեի մահը հաստատվել է. Իրանում 40-օրյա սուգ է

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի մահը հաստատվել է՝ հայտնում է ISNA գործակալությունը։ «Մենք պատկանում ենք Ալլահին, և Նրան ենք վերադառնալու։ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը սպանվել է», — ասվում է հաղորդագրությունում։ Նախատեսված է նաև, որ երկրում հայտարարվել է 40-օրյա սուգ Խամենեիի մահվան կապակցությամբ։ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին սպանվել է իր աշխատասենյակում, աշխատանքի վայրում, … Read more

Իրանը, ցավոք, անթաքույց ուրախությամբ, հետևում էր Ադրբեջանի հարձակմանը Արցախի վրա․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Չեմ ուզում հոգուս մեղք անել, բայց դավաճանությունների ու քաղաքական մեծ առևտրի մեր օրերում ինչ ասես մարդու մտքով անցնում է։ Մինչ իսրայելական քարոզչությունը խոսում է Իրանի հոգևոր առաջնորդի՝ Ալի Խամենեի, սպանության մասին, մտովի վերադառնում եմ 2024թ. մայիսի 20, երբ, ըստ պաշտոնական վարկածի, եղանակային վատ պայմանների պատճառով կործանվեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ … Read more

Իշխանությունը կեղծ խաղաղության սփռմամբ է զբաղված․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանությունը նույն շրջիկ խմբով, միջին վիճակագրական ՔՊ-ականներով, նախկին ճամբարափոխներով, բանակից խուսափածներով ու անփառունակ տիրադավներին պաշտպանող ակտիվով ոչ թե ներքին քարոզչությամբ, այլ կեղծ խաղաղության սփռմամբ է զբաղված։ Մարդիկ խոսում են ռեգիոնում պայթյուն առաջացնող պատերազմից, և այդ ֆոնին իշխող ռեժիմի առաջամարտիկների «պերաշկի փարթիից» ու ներկուսակցական տոնակատարություններից, սրանք էլ … Read more

Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն, Արցախի մշակութային ժառանգությունը՝ պաշտպանվի․ Արամ Ա Վեհափառ

Արամ Ա Վեհափառը ընդունել է Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցչին․ «Այս առաւօտ՝ Շաբաթ, 28 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Արցախի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեան, ընկերակցութեամբ Լիբանանի Հ.Յ.Դ. Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի: Արցախի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչը Նորին Սրբութեան ընդհանուր գիծերով պարզեց Արցախի հայութեան կատարած աշխատանքները եւ դիմագրաւած … Read more

ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների վերաբերյալ

ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին օդային հարվածներ հասցնելու կապակցությամբ․ «ՀԱՊԿ քարտուղարությունում մեծ անհանգստությամբ են ընդունել Իրանի տարածքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից զանգվածային հարվածների մեկնարկի մասին հաղորդագրությունները, որոնք ուղեկցվում են, այդ թվում, խաղաղ բնակիչների մահով: Տեսնում ենք զգալի ռիսկեր՝ կապված հակամարտության տարածման հետ։ Կիսում ենք իրավիճակի գնահատականը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից։ Համոզված ենք, որ կողմերը պետք է շուտափույթ վերադառնան քաղաքական երկխոսության և հակամարտությունը կարգավորեն միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Կանոնադրությանը … Read more

Ի՞նչ դասեր էր քաղել Իրանը՝ 12-օրյա պատերազմից․ Աբրահամ Գասպարյան

Միացյալ Նահանգների և Իսրայելի նման գերզինված պետությունների հարձակմանը Իրանը պատասխանեց ընդամենը երկու ժամ անց․ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։ Սա, ըստ քաղաքագետի, երկու կարևոր բանի մասին է վկայում։ «Իրանը, որպես ինստիտուցիոնալ հզոր հիշողություն ունեցող պետություն և պետականության մի քանի հազարամյա ավանդույթներ ունեցող միջազգային իրավունքի սուբյեկտ, լրջորեն դասեր … Read more

Լուրեր են տարածվում այն մասին,որ դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Համացանցում լուրեր են տարածվում այն մասին, որ գերագույն դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել»։ Թող այդ արժանապատիվ մարդը վստահ լինի, որ եթե իր նկատմամբ ապօրինություններ կատարվեն, ապա նա հաստատ մենակ ու անպաշտպան չի մնա Թե՛ ես, թե՛ իմ շատ ընկերներ, թե՛, վստահ եմ, շատ ու շատ … Read more

Գերմանիան, Ֆրանսիան և Բրիտանիան դատապարտում են Իրանի հարվածները՝ տարածաշրջանի երկրներին

Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան դատապարտում են Իրանի հարվածները՝ տարածաշրջանի երկրներին՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի՝ փետրվարի 28-ի առավոտյան սկսած հարձակումների․ գրում է Al Jazeera-ն։ «Վերահաստատում ենք մեր հանձնառությունը, որ ուղղղված է տարածաշրջանի կայունության ու քաղաքացիների պաշտպանությանը»,- համատեղ հայտարարության մեջ նշել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր … Read more