Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրություն․սոցիալական բարեփոխո՞ւմ, թե՞ նոր կոռուպցիոն ռիսկեր․ anticor

Հայաստանում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգը ներկայացվում է որպես մեծ բարեփոխում և սոցիալական արդարության գործիք. գրում է anticor.am-ը։ Իշխանությունները խոսում են, որ ամեն քաղաքացին հասանելի բուժօգնություն կունենա՝ անկախ եկամուտից։ Սակայն իրականությունը ավելի նուրբ է. երբ առողջապահությունը կենտրոնանում է մի քանի կառույցների ձեռքում, մեծանում է կոռուպցիայի և շահերի բախման ռիսկը։ Առաջին վտանգը ֆինանսական հոսքերի կենտրոնացումն է։ Միլիարդավոր դրամներ … Read more

ԱՄՆ-ն կաջակցի Իրանի նոր գերագույն առաջնորդի սպանությանը, եթե նա հրաժարվի զիջումների գնալ. WSJ

ԱՄՆ-ն կաջակցի Իրանի նոր գերագույն առաջնորդի սպանությանը, եթե նա հրաժարվի զիջումների գնալ։ «Թրամփը խորհրդականներին ասել է, որ կաջակցի Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի սպանությանը, եթե նա պատրաստ չէ զիջել ԱՄՆ պահանջներին, որոնցից մեկն Իրանի միջուկային զենքի մշակման դադարեցումն է», – հաղորդում է Wall Street Journal-ը։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրանում պատերազմի ֆոնին՝ ուշադրության կենտրոնում են Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները․ Eurasianet

Ադրբեջանի և Իսրայելի միջև սերտ ռազմավարական գործընկերությունը լայնորեն գնահատվում էր որպես օգնելու գործիք Բաքվին 2020-23 թվականներին Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու գործում։ Սակայն այժմ այդ սերտ կապերը, կարծես, բարդացնում են Ադրբեջանի ջանքերը՝ կայունացնելու հարաբերությունները Իրանի հետ․ գրել է Eurasianet-ը։ Ադրբեջանա-իրանական հարաբերություններում լարվածությունը սրվել է մարտի 5-ին՝ Նախիջևանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։ Մարտի … Read more

Թույլ չենք տա՝ տարածաշրջանից դուրս գա ոչ մի լիտր նավթ, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները շարունակվեն․ԻՀՊԿ

Մենք թույլ չենք տա, որ տարածաշրջանից դուրս գա ոչ մի լիտր նավթ, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները շարունակվեն։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ն։ «Այնուամենայնիվ, ցանկացած արաբական կամ եվրոպական երկիր, որը պաշտոնապես կվտարի Իսրայելի և ԱՄՆ-ի դեսպաններին իր տարածքից, կստանա լիակատար ազատություն և Հորմուզի նեղուցով անարգել անցման իրավունք։ Տարածաշրջանի հավասարությունը և ապագա կարգավիճակը այժմ մեր զինված … Read more

Եթե Իրանը փորձի կանգնեցնել նավթի հոսքը ԱՄՆ-ն 20 անգամ ավելի ուժգին հարված կհասցնի. Դոնալդ Թրամփ

Եթե Իրանը փորձի կանգնեցնել նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, ԱՄՆ-ն 20 անգամ ավելի ուժեղ հարված կհասցնի։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք կոչնչացնենք հեշտ խոցելի թիրախները, ինչը գործնականում անհնար կդարձնի Իրանի վերականգնումը որպես պետություն։ Բայց ես հույս ունեմ և աղոթում եմ, որ դա տեղի չի ունենա։ Սա ԱՄՆ-ի նվերն է Չինաստանին և բոլոր … Read more

Ընտրության նախաշեմին ու դրանից հետո անհրաժեշտ է լայն համախմբում և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Հարգելի ընդդիմադիր հանրություն, Վստահ եմ, որ գրեթե բոլորիդ ցանկությունը մեկն է՝ ազատվել այս իշխանություններից: Բայց հասկանալ է պետք, որ միայն այդ ցանկությունը բավարար չէ: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ ընտրություններից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար: Այլապես՝ ՔՊ-ն կեղծելու է ձեր ցանկությունները և թքած ունի յուրաքանչյուրիդ քվեի վրա: Այդ … Read more

Իրանը չի քննարկում ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ վարելու հնարավորությունը․ Աբբաս Արաղչի

Իրանը նպատակահարմար չի համարում Միացյալ Նահանգների հետ նոր բանակցություններ վարելը. PBS-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նրան հարցրել են, թե արդյոք Թեհրանի ղեկավարությունը կապ է հաստատել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Մոջթաբա Խամենեիի՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրվելուց հետո։ Արաղչին նշել է, որ Խամենեին դեռևս որևէ հայտարարություն չի արել այս հարցի վերաբերյալ, … Read more

Իրանի դեմ գործողությունը կարող է ավարտվել առաջիկա օրերի․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունը կարող է ավարտվել առաջիկա օրերին՝ նշելով, որ Վաշինգտոնն արդեն զգալի արդյունքներ է գրանցել։ Թրամփի խոսքով՝ «Էպիկական կատաղություն» անվանումը կրող գործողությունը մեկնարկել է որպես սահմանափակ ռազմական գործողություն՝ ուղղված Իրանից եկող սպառնալիքի չեզոքացմանը։ Նա ընդգծել է, որ գործողությունն ի սկզբանե նախատեսված է եղել կարճաժամկետ, թեև, … Read more

Թեհրանը «շատ անակնկալներ» է պատրաստել Վաշինգտոնի համար․ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վերանվանել է Իրանի դեմ «Էպիկական զայրույթ» կոչվող ԱՄՆ-ի գործողությունը՝ անվանելով այն «Էպիկական սխալ» և պնդելով, որ Թեհրանը «շատ անակնկալներ» է պատրաստել Վաշինգտոնի համար, ինչպես նաև Իրանի միջուկային օբյեկտների ու նավթի դեմ նրա ծրագրերի համար։ ««Էպիկական սխալ» գործողությունից ինը օր անց նավթի գները կրկնապատկվել են, և բոլոր սպառողական ապրանքների գները … Read more

Անկարային պետք է Իրանի թուլացումը, բայց ոչ պարտությունը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ գրում է․ «Թուրքիայի զգուշավորությունը Իրանի դեմ գործողություններում շատ հասկանալի է։ Անկարային պետք է Իրանի թուլացումը, բայց ոչ պարտությունը։ Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը Մերձավոր Արևելքի խաղից դուրս գա, ապա դերակատարային պայքարում Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու։ Թուրքիայի քաղաքականությունն այս փուլում կառուցվում է այն բանի վրա, որպեսզի և՛ Իրանը, … Read more