Մոսկվան մշտական ​​կապի մեջ է Իրանի ղեկավարության հետ․ Դմիտրի Պեսկով

Մոսկվան կապի մեջ է Թեհրանի և Մերձավոր Արևելքում լարվածության սրումից տուժած այլ կողմերի հետ: Այս մասին  լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք մշտական ​​կապի մեջ ենք Իրանի ղեկավարության հետ և քննարկում ենք այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Միաժամանակ, մենք շարունակում ենք մեր շփումները հակամարտությունից տուժած երկրների ղեկավարության հետ, այդ թվում՝ Պարսից … Read more

Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին. Յոհան Վադեֆուլ

Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն կքննարկի Հորդանանում և Իրաքում գտնվող ռազմական բազաներում իր զինվորներին պաշտպանելու հարցը, եթե նրանց վրա հարձակում իրականացվի։ Այս մասին մարտի 2-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։ Վադեֆուլը Deutschlandfunk հանրային ռադիոյին ասել է, որ կառավարությունը մտադրություն չունի մասնակցելու հակամարտությանը՝ հավելելով, որ «մենք նաև չունենք անհրաժեշտ … Read more

Իրանում ցանկացած լուրջ ցնցում անմիջապես կարող է անդրադառնալ Հայաստանի վրա. Սերովբե Սրբազան

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը կարծում է, որ հայերը պետք է շահագրգռված լինեն, որ մեր անմիջական հարեւան երկիր Իրանում զարգացումները տեղի ունենան հնարավորինս խաղաղ եւ չստեղծվի անկայուն ու քաոսային իրավիճակ, տեղի չունենան բախումներ ու բռնություններ։ Սրբազան Հայրը նշել է՝ Հայաստանի համար Իրանը պարզ մի հարեւան չէ, այլ աշխարհաքաղաքական տեսանկյունից կենսական նշանակություն … Read more

Իսրայելի դեմ ռազմական գործողություններ կսկսեն նաև Եմենի հութիները. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Իրանական աղբյուրները տարածել են կադրեր, որոնք պատկերում են Քուվեյթի երկնքում խոցված ամերիկյան ռազմական օդանավ։ Ամերիկյան կողմն առայժմ ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է ինքնաթիռի կորուստը։ Տարածաշրջանում շիայական կազմավորումների ակտիվացման շրջանակներում Իսրայելին հրթիռային հարվածներ է հասցրել լիբանանյան «Հիզբալլահը», իսկ Թել-Ավիվը հայտարարել է, որ ռազմական գործողություն է սկսում Լիբանանում։ Գրեթե կասկած չկա, որ … Read more

Դատապարտելի է Իրանի դեմ չհիմնավորված հարձակումը, որի այլընտրանքը պետք է լիներ բանակցային գործընթացը․ Վազգեն Մանուկյան

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը գրում է. «ՑԱՎԱԿՑԱԳԻՐ Խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների ողբերգական մահվան կապակցությամբ։ Դատապարտելի է Իրանի դեմ չհիմնավորված հարձակումը, որի այլընտրանքը պետք է լիներ արդեն իսկ սկսված բանակցային գործընթացը և ոչ թե ռազմական ուժի կիրառումը, որին զոհ դարձան Իրանի ղեկավար կազմի տասնյակ … Read more

Բահրեյնում բողոքներ՝ Իրանի դեմ հնարավոր հարվածների ֆոնին․ տարածաշրջանային լարվածությունը խորանում է

Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել։  Բահրեյնում տեղի բնակչությունը բողոքի ցույցեր է կազմակերպում՝ արտահայտելով դժգոհություն երկրի տարածքն ու օդային տարածքը ԱՄՆ-ին և Իսրայելին տրամադրելու հնարավորության դեմ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների նպատակով։ Բողոքի ակցիաների մասնակիցները, որոնց մեծ մասը շիա արաբներ են, դուրս են գալիս փողոց՝ պահանջելով չներքաշել երկիրը տարածաշրջանային հակամարտության մեջ։ Ցուցարարները մտավախություն ունեն, որ նման … Read more

Ինչպե՞ս են ԱՄՆ-ն ու Իսրայելը հայտնաբերել այաթոլլահ Ալի Խամենեիի գտնվելու վայրը․ BBC

Հարձակումը, որի հետևանքով զոհվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, գիշերվա կեսին տեղի չի ունեցել, ինչպես կարելի էր սպասել, այլ առավոտյան։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը որոշել են օգտվել մի քանի ժամ առաջ ստացված կարևոր հետախուզական տվյալներից. գրում է BBC-ն։ Ամիսներ շարունակ նրանք սպասում էին այն պահին, երբ … Read more

Կոչ եմ անում ԻՀՊԿ-ին և Իրանի զինված ուժերին՝ վայր դնել զենքերը․ Դոնալդ Թրամփ

Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և Իրանի զինված ուժերին՝ վայր դնել զենքերը, այլապես նրանց սպասվում է անխուսափելի կործանում։ Իր ելույթում Թրամփն ասել է․ «Ռազմական ողջ հրամանատարությունը ցրվել է.  շատերն արդեն փնտրում են հանձնվելու ուղիներ՝ սեփական կյանքը փրկելու համար։ Նրանք անձեռնմխելիության երաշխիքներ են պահանջում. հազարավոր զանգեր ենք հասնում։ Ռազմական գործողությունները  ընթանում են … Read more

Այս իրադարձությունների ծանր հետևանքները տասնամյակներով զգացնել են տալու տարածաշրջանի վրա․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Տարածաշրջանային պայթյունն այս երկու օրերին տարբեր դիտանկյուններից մեկնաբանվեց, սակայն հայերիս համար կարևոր հանգամանքներից է նաև պատերազմող գոտիներում հայկական համայնքների, ինչպես նաև` պատմական, հոգևոր, կրթական, մշակութային արժեքների խնդիրները: Առանց այդ էլ Մերձավոր Արևելքում վերջին 10-15 տարիներին տեղի ունեցած տարբեր էսկալացիաների, պատերազմների հետևանքով ծանր կորուստներ են եղել և … Read more

Լոնդոնը թույլ կտա ԱՄՆ զինված ուժերին օգտագործել բրիտանական բազաները

Լոնդոնը թույլ կտա ԱՄՆ զինված ուժերին օգտագործել բրիտանական բազաները «որպես կոնկրետ և սահմանափակ պաշտպանական թիրախ», հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը: Նա ասել է, որ բրիտանական ինքնաթիռներն արդեն մասնակցում են համակարգված պաշտպանական գործողություններին և որսացել են Իրանի հարվածները: Նա հավելել է, որ Պարսից ծոցի գործընկերները Լոնդոնին խնդրել են ավելին անել հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար: … Read more