Կապանի դեղնանարնջագույն ջրերի դեպքով հաղորդում է ներկայացվել դատախազություն

Բաժանորդագրվել

Տեսչական մարմինը չի մանրամասնել լաբորատոր հետազոտությունների արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 14-ի երեկոյան սոցցանցերում տարբեր օգտատերեր տեսանյութեր էին տարածել, որոնցում երևում էին Կապանի փողոցները՝ ողողված դեղնավուն ջրերով։

ԲԸՏՄ-ն դեպքի առթիվ վարչական վարույթ էր հարուցել, որի շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են տեղանքը, իրականացրել աերոհետազոտություն, ինչպես նաև լաբորատոր հետազոտության համար վերցրել հողի և անձրևաջրի նմուշներ։ Սակայն տեսչական մարմինը չի մանրամասնել լաբորատոր հետազոտությունների արդյունքները և չի հայտնել՝ ինչ նյութերով է պայմանավորված եղել անձրևաջրերի դեղնանարնջագույն գույնը։

Leave a comment