Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի. եթե վախենում է գալ, կարող է որևէ պատասխանատու ուղարկել. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում կոշտ գնահատականներ է տվել երկրի անվտանգության վիճակին և գործող իշխանությունների քաղաքականությանը՝ շեշտելով, որ առանց զսպման կարողությունների Հայաստանը չի կարող ունենալ իրական անվտանգություն։ Նրա խոսքով՝ իշխանությունները ձախողել են բանակի արդիականացումը և պաշտպանական համակարգի զարգացումը․ «Եթե դուք չեք կարողանում մեր երկրի համար զարգացնել զսպման կարողությունները, ամրապնդել բանակը, դուք … Read more

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ չկան․ Էսմայիլ Բաղայի

Իրանը չի բանակցում ԱՄՆ-ի հետ. Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքում է։ «Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ չկան, ինչպես որ չեն եղել Իրանի դեմ անօրինական պատերազմի սկսվելուց ի վեր 25 օրվա ընթացքում», – India Today-ի հաղորդմամբ՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձը «աղետալի» է եղել … Read more

Արաղչին գնահատել Է Գերմանիայի նախագահի կողմից Իրանի ժողովրդի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների դատապարտումը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին բարձր է գնահատել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ իրանցի ժողովրդի նկատմամբ մարդու իրավունքների խախտումները դատապարտելու համար: «Միջազգային իրավունքը գործնականում կորցրել է իր ուժը՝ Գազայի, Սիրիայի, Ուկրաինայի հարցում Արևմուտքի որդեգրած երկակի ստանդարտների և Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ագրեսիայի վերաբերյալ լռության պատճառով: Այդուհանդերձ, պետք է տուրք մատուցել նախագահ Շտայնմայերին՝ իրանցիների նկատմամբ իրականացվող խախտումները … Read more

Սպասվում են ակտիվ դիվանագիտական ​​​​գործունեություններ, որին կցանկանան միանալ մեծ թվով երկրներ․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Նախագահ Թրամփը ներկայացրեց Իրանի հետ 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիր՝ նշելով, որ բանակցությունները վարվում են այդ փաստաթղթի նախագծի հիման վրա։ Իրազեկ դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ այն պատրաստվել է դեռևս 2025 թ.մայիսին, միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում (12-օրյա պատերազմից առաջ): Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ եթե սա հին … Read more

Արաղչին Չինաստանին և Ռուսաստանին կոչ է արել հաստատակամ դիրքորոշում որդեգրել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, մասնավորապես՝ Չինաստանին և Ռուսաստանին, կոչ է արել հաստատակամ դիրքորոշում որդեգրել՝ դատապարտելով Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիան և կանխել Միացյալ Նահանգների կողմից Խորհրդի հետագա շահարկումը, հայտնում է Tasnim-ը: Երեքշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին և նրա չինացի գործընկեր Վան Ին քննարկել են տարածաշրջանային զարգացումները և Իրանի … Read more

Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանը

Իրանը Միացյալ Նահանգների հետ կբանակցի միայն այն ժամանակ, երբ Վաշինգտոնը «դադարի Իրանի ժողովրդի դեմ գործողություններ մտածել»։ Այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։ «Մինչև մեզ մոտ չլինի կամք, ոչինչ չի վերադառնա իր բնականոն հուն։ Այդ կամքը կստեղծվի, երբ ձեր կեղտոտ մտքերից ամբողջությամբ ջնջվի Իրանի ժողովրդի դեմ գործելու գաղափարը։ Առաջին իսկ … Read more

Պաշտոնը մարդուն չի դարձնում պետական գործիչ, այն ցույց է տալիս՝ ով է կանգնած այդ պաշտոնի «ներսում»․ Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը գրել է․ «Մեր սերնդի համար «Ոսկե հորթը», հատկապես նրա փայլուն հայերեն կրկնօրինակմամբ, պարզապես ֆիլմ չէր, դա մարդկանց ու իշխանավորների իրական չափերը մեկ նախադասությամբ ճանաչելու ձեռնարկ էր։ Իլֆն ու Պետրովը վաղուց էին նկարագրել այն տիպը, որը մեծ քաղաքականության մեջ հայտնվում է այնպես, ինչպես Պանիկովսկին՝ միլիոնատերերի ակումբում․ ոչ որովհետև իր տեղն … Read more

Մինչ ՀՀ-ում hրաժարվում են Արցախի մասին հիշողությունններից, Բաքվում խրախուսում են ՀՀ-ի nչնչացումը․ Սուրեն Սուրենյանց

Մինչ Հայաստանում ամենաբարձր մակարդակով պատերազմ է հայտարարված Արցախին ու նրա հետ կապված պատմական հիշողությանը, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է մի ծրագիր, որի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչնչացումն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ ««Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ներկայացնում է համապարփակ վերլուծություն: «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ»-ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՇԼՅՈՒՍԻ ԾՐԱԳԻՐ Փաստաթղթեր, փաստեր, նիստերի արձանագրություններ և ներգրավված … Read more

Իրանի ատոմակայանը կրկին ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը

Իրանում գտնվող «Բուշեր» ատոմակայանը կրկին ենթարկվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանը, հայտնում է երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությունը։ Միջադեպը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան, կայանի տարածքում ընկել է արկ։ Նախնական տվյալներով՝ մարդկային զոհեր և նյութական վնասներ չկան։ Հավելենք, որ սա առաջին միջադեպը չէ Իրանի ԱԷԿ-ի մերձակայքում։ Մարտի 17-ի երեկոյան հարված էր հասցվել էներգաբլոկի անմիջական հարևանությամբ։ … Read more

ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը սկզբում կլինի ՍԴ անդամ, հետո՝ նախագահ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկեց ՔՊ-ական այլեւս նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը` Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, եւ, ըստ ամենայնի, իշխող մեծամասնությունն այսօր կքվեարկի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուց հետո թափուր մնացած տեղը զբաղեցնելու հարցը։ Այն իշխանությունը, որը ժամանակին պայքարում էր Հրայր Թովմասյանի դեմ, թե իր ներկայացուցչին ՀՀԿ-ն ՍԴ դատավոր է նշանակել, հիմա կարկառուն ՔԿ-ականին … Read more