Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանադրական փոփոխությունները, որպես քաղաքական-իրավական գործընթաց, երբեք չեն առաջանում վակուումում: Գրեթե միշտ դրանք պայմանավորված են լինում պետականության զարգացման որոշակի փուլերով, ներքին կամ արտաքին ճնշումներով, ինստիտուցիոնալ ճգնաժամերով կամ իշխանության վերաձևավորման անհրաժեշտությամբ։ Պետությունները դիմում են սահմանադրական վերանայումների այն ժամանակ, երբ գործող սահմանադրական կարգը այլևս չի ապահովում քաղաքական համակարգի կայունությունը, չի արտացոլում հասարակական հարաբերությունների իրական … Read more

Բոլորը լծվել են ՔՊ-ին քվե բերելու գործին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ակտիվ քաղաքական գործունեությամբ է զբաղված։ Նա զբաղված է ՔՊ-ի համար քվեներ ապահովելով։ Պարզվում է՝ բռնի տեղահանությունից հետո բանակում ծառայության անցած եւ իբրեւ իշխանության բարի կամքի դրսեւորում՝ հրատապ կարգով ՀՀ քաղաքացիություն ստացած ու ՊՆ-ում աշխատանքի տեղավորված արցախցիների ընտանիքների մի մասը մինչ օրս ՀՀ քաղաքացիություն չի ստացել։ Մեր աղբյուրներն … Read more

ՔՊ-ն ուզում է քավության նոխազ դարձնել Տիգրան Ավինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ մեր աղբյուրները պատմում են, որ Նիկոլ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է ընկել երեւանյան վերջին քարոզարշավից հետո, եւ քաղաքացիների բացահայտ բոյկոտին ու բացասական վերաբերմունքին արժանանալուց հետո թիմում հիմա քննարկում են իրենց առաջիկա քայլերը։ Մասնավորապես՝ քավության նոխազ դարձնել Երեւանի քաղաքապետին, թե Տիգրան Ավինյանի վատ աշխատանքի հետեւանքն է, որ Երեւանն իրենց մերժում է։ … Read more

Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ Նիկոլ Փաշինյան-ը դեռ խմբագիր էր, թերևս լավ գիտեր՝ տպագիր մամուլը միայն լրատվամիջոց չէ, այլ նաև ինստիտուտ է՝ հանրային վերահսկողության, կարծիքների բախման, արխիվի, քաղաքական հիշողության։ Բայց այսօր, արդեն վարչապետի կարգավիճակում, հենց նրա իշխանությունն է հերթական հարվածը հասցնում տպագիր մամուլին՝ այն էլ ոչ թե շուկայական մրցակցության, այլ օրենսդրական միջամտության միջոցով։ Ժողովուրդ օրաթերթը … Read more

Ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ժամանակակից պատմության թերևս ամենադինամիկ հասարակական ակցիաներից մեկը ծավալվեց armspyurk.com հարթակում: Ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու պետիցիան ստորագրողների թիվը հաղթահարեց 50000-ը: Այն փաստը, որ նման թվով ստորագրություններ դրվեցին խիստ կարճ ժամանակի ընթացքում, ակնառու ցույց է տալիս հանրային մոբիլիզացիայի մակարդակն ու Եկեղեցու կարևորությունը՝ որպես առանցքային ազգային ինստիտուտ: Ստորագրողների թվի շեշտակի աճը բարձրագույն … Read more

«Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյան. «Եթե ընդդիմությունը հաղթի, պատերազմն անխուսափելի կլինի»։ Սա նախընտրական քարոզարշավում դարձավ «Քանդենք պետությունը» կուսակցության գլխավոր նախընտրական թեզն ու շանտաժի գործիքը։ Այդուհանդերձ, Փաշինյանը չի ասում, թե ինչեր են սպասվում Հայաստանին, եթե ինքը մնա։ Դա հասկանալու համար ընդամենը պետք է նայել փաստերին, հայտարարություններին․ դրա համար հետախուզական տվյալներ կամ կոնսպիրոլոգիական տեսություններ պետք … Read more

Որ չենք անդրադառնում, չի նշանակում՝ մի պահ չենք որոշի պարզապես վրայով անցնել․ Իշխան Սաղաթելյանը՝ Թաթոյանին

Հայրենադարձների հետ «Հայաստան» դաշինքի հանդիպումից առաջ լագրողների հետ զրույցում դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը անդրդառանալով Արման Թաթոյանի հայտարարություններին, ասել է․ «Մենք որևէ մեկին չենք թիրախավորելու, մեր թիրախը գործող վարչախումբն է և նույն ակնկալիքը և պահանջը ունենք ընդդիմադիր ուժերից: Այս իրավիճակում, այս ֆոնի վրա Արման Թաթոյանն արդեն որերորդ անգամ այդ նույն տեքստերն է կրկնում։ Կա մի քանի … Read more

Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները և առաջ է մղելու սեփական պայմանները․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Երեկ գրել էի, որ, ամենայն հավանականությամբ, Պակիստանի միջոցով Իրանին են փոխանցվել ամերիկյան առաջարկներ պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ, և որևէ բանակցություն իրականում չկա։ Այսօր կրկին տարբեր աղբյուրների համադրումից պարզ է դառնում, որ 15 կետից բաղկացած նման առաջարկներ հենց Պակիստանի միջոցով փոխանցվել են։ Բացի այս՝ ենթադրվել է, որ դրանք ուղիղ հանդիպման միջոցով պետք … Read more

Թուրքիան, Եգիպտոսն ու Պակիստանը ջանում են 48 ժամում ԱՄՆ-Իրան հանդիպում կազմակերպել

Ամերիկյան մամուլի տեղեկություններով՝ Թուրքիան, Եգիպտոսը և Պակիստանը ջանադրաբար փորձում են առաջիկա 48 ժամվա ընթացքում Իսլամաբադում կազմակերպել ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հանդիպումը։ «The Wall Street Journal»-ի փոխանցմամբ՝ երեք երկրների միջնորդները փորձում են նպաստել բանակցությունների մեկնարկին, սակայն նշվում է, որ հակամարտող կողմերի դիրքորոշումները շարունակում են մնալ զգալիորեն տարբեր։ Ըստ հրապարակման՝ Պակիստանը առաջարկել է միջնորդել խաղաղության բանակցություններում՝ նպատակ … Read more

Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ․Սուրեն Սուրենյանց

Պետությունը նույնացված է իշխանության հե՞տ․ Միրզոյանի վտանգավոր բանաձևը: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ «Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի օրերս արած  հայտարարությունը, թե «եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, Հայաստանի անկախ Հանրապետության գոյությունը կհայտնվի մեծ կասկածի տակ», պետականության և իշխանության նույնականացման վտանգավոր փորձ է։ Բարձրաստիճան պաշտոնյան, ըստ էության, առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը սպառնացող … Read more